Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

Ֆրանսիան ու ԱՄՆ-ը չեն հերքում Լավրովի հայտարարությունը, նշանակում է՝ չեն էլ մերժում

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ընթացքում հարց է ուղղվել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ։ Միացյալ Նահանգները համամի՞տ է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարության հետ՝ հետաքրքրվել է օգտատերերից մեկը։

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե ղարաբաղյան խնդրի կարգավորման քննարկումների հիմքում փուլային սկզբունքներն են։ Առաջին փուլում, ըստ Լավրովի, պետք է ազատագրվեն Ղարաբաղի շուրջ մի շարք շրջաններ։

«Ուզում եմ շեշտել, որ Միացյալ Նահանգները շարունակում է ակտիվ ներգրավված մնալ այս աշխատանքներում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր։ Եվ, իհարկե, Ռուսաստանը երեք համանախագահներից մեկն է, և մենք փորձում ենք մեր աշխատանքը կառուցողական իրականացնել մյուս համանախագահների հետ։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական մեր հանձնառությանը։ Որպես համանախագահ մեր խնդիրն է աջակցել, որ հակամարտությունը խաղաղ կարգավորում ունենա»,- պատասխանել է նա։

Ի դեպ, շեշտենք, որ ՌԴ արտգործնախարարի հայտնի հայտարարությունից հետո համանախագահող մյուս երկու երկրները՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, հակադարձող որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել։

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ Մինսկի խմբում բոլոր երեք կողմերը մշտապես ունենում են ընդհանուր համաձայնություն: «Ես չեմ հիշում մի դեպք, երբ Մինսկի խմբի համանախագահներից մեկը մի բան ասի, մյուսը՝ հակառակ ինչ-որ բան, որովհետև սովորաբար նրանք համաձայնեցնում են։ Եվ ամենակարևորը՝ Մինսկի խումբն այն ձևաչափն է, որտեղ աշխատում են ամերիկացիներն ու ռուսները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների դիրքորոշմանը, ապա մեր զրուցակցի կարծիքով՝ ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ Ֆրանսիան որևէ կերպ չհերքեցին Լավրովի խոսքերը. «Այսինքն՝ չհերքելով ցույց տվեցին նաև իրենց դիրքորոշումը՝ առ այն, որ նույնական է իրենց կարծիքը։ Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Լավրովի ասածը որևէ մեկը չհերքեց, ինչն էլ նշանակում է, որ նրա ասածներն իրականությանը համապատասխանում են»։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը հակառակ կարծիքն ունի։ Նրա դիտարկմամբ՝ ամերիկացիները հավանաբար հասկանում են ռուսական կողմի նկրտումները՝ անընդհատ Հայաստանը ներքաշել դժվար իրավիճակների մեջ. «Կարծում եմ՝ դեսպան Թրեյսին խոսել է դիվանագիտական լեզվով, և եթե կիսեր Լավրովի մոտեցումները, կարող էր հստակ այդ մասին ասել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում