Thursday, 25 04 2024
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին

Նոր հեղափոխությանը չի մնում այլընտրանք. ով կմիանա Հայաստանին

Ռուսաստանի նախագահ Պուտինը փաստացի սահմանել է Հայաստանի համար գազային «խնամակալության» պայմանը՝ առավել սերտ ինտեգրում, ինչն այլ բան չէ, քան պարզապես ինքնիշխանությունից հրաժարման ռեժիմ: Այդ պարագայում հարցը քննարկելն անգամ կնշանակի անվտանգության լուրջ սպառնալիք: Ըստ այդմ, անկասկած է, որ Հայաստանի էներգետիկ անվտանգության ու պետական զարգացման հեռանկարը պահանջում է նոր հեղափոխություն՝ էներգետիկ հեղափոխություն, որի շնորհիվ Հայաստանը կարող է դուրս գալ այնպիսի հարթություն, որտեղ պարբերաբար չի կանգնի գազային մահակից պաշտպանության խնդրի առաջ:

Բայց էներգետիկ հեղափոխությունը չի կարող լինել «մերժիր Պուտինին» տրամաբանության շուրջ: Այդ հեղափոխությունը պետք է լինի դիվերսիֆիկացված էներգետիկ համակարգի կառուցվածքի շուրջ, դրա վերաբերյալ պատկերացումների և ճանապարհային առարկայական քարտեզի շուրջ:

Հայաստանն ի զորո՞ւ է ինքնուրույն իրականացնել այդ հեղափոխությունը: Համենայնդեպս, պետք է սկսի ինքնուրույն՝ դրսևորելով ինքնիշխանության կամք, ինչը կարող է լինել կամքի ձևավորման խթան նաև էներգետիկ հեղափոխության պոտենցիալ գործընկերների մոտ, ինչպիսին կարող են լինել Իրանը և Թուրքմենստանը՝ որպես գազային այլընտրանք, և համաշխարհային տեխնոլոգիական առաջատարները՝ որպես վերականգնողական, այլընտրանքային էներգետիկայի ներդրումային աղբյուր: Թեև այդ իմաստով բոլորովին վերջերս տեղի էր ունեցել նաև հայ-իրանական շփում, որտեղ Թեհրանը հայտնել էր նաև էներգետիկ այդ ոլորտում հետաքրքրության և հնարավոր գործակցության մասին:

Գլխավորն անշուշտ այն առաջարկն է, որ ինքն իր և հետո գործընկերների համար պետք է ձևակերպի Հայաստանը: Ընդ որում, այդ առաջարկը պետք է ենթադրի թերևս որոշակի ռեգիոնալ ընդգրկում՝ առնվազն հեռանկարի իմաստով, չսահմանափակվելով լոկ հայաստանյան համակարգի կոնցեպտով, քանի որ ինքնին այդ համակարգը կենթադրի սահմանափակ հետաքրքրություն, եթե քաղաքական համատեքստի առումով չպարունակի ավելի լայն հեռանկար և ընդգրկում:

Հայաստանի էներգետիկ և, ըստ այդմ, տնտեսական ու պետական անվտանգության հեռանկարը չունի այլ լուծում, որը չի ենթադրում վճար ինքնիշխանությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում