Ինչպես պարզվել է, մարդկանց տարբեր խմբեր զարգացնում են կորոնավիրուսային վարակի նկատմամբ տարբեր իմունային պատասխան: Ֆուդանի համալսարանի աշխատակիցները (Շանհայ, Չինաստան) անցկացրել են ուսումնասիրություն, որի ընթացքում նրանք պարզել են, թե որ խմբի մարդկանց մոտ է կորոնավիրուսի դեմ առավելագույն քանակությամբ հակամարմիններ արտադրվում:
Հետազոտությունների համաձայն՝ 60-ից ավելի մարդկանց ճնշող մեծամասնության մոտ, որ հաղթահարել է կորոնավիրուսը, արդեն առաջին ախտանիշներից երկու շաբաթ անց կորոնավիրուսի դեմ հակամարմիններ են արտադրվել: Զեկույցում նշվում է, որ COVID-19-ով վարակված 60 տարեկանից բարձր հետազոտվողների 94%-ի մոտ հայտնաբերվել են հակամարմիններ:
Երիտասարդները ավելի հեշտությամբ են հաղթահարում կորոնավիրուսը․ ախտանիշներ գրեթե չեն ունենում, բայց հակամարմինները հիմնականում ավելի քիչ են արտադրվում: