Վատիկանի թանգարանները գրեթե եռամսյա ընդմիջումից հետո այցելուների համար կբացվեն հունիսի 1-ին`հայտնել են թանգարանի վարչակազմից:
Ինչպես Իտալիայի մյուս թանգարանները, Վատիկանի հաստատությունները մտադիր են միջոցներ ձեռնարկել սոցիալական հեռավորության և հիգիենայի միջոցների վերաբերյալ: Այնպես որ, ջերմաստիճանը չափվելու է մուտքի մոտ. եթե պարզվի, որ 37,5 և ավելի բարձր է, այցը մերժվելու է:
Բացի այդ, այցելուներից պահանջվում է դիմակ հագնել պատկերասրահում գտնվելու ընթացքում և պահպանել միմյանց միջև առնվազն մեկ մետր հեռավորություն: Թանգարանների տարածքում կլինի հերթապահող բուժանձնակազմ `այցելուներին հնարավոր օգնության համար։