Սիրիայում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը աճել է մինչև 70-ը՝ հայտնում է սիրիական պետական «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հայտարարությունը:
Գործակալության տվյալներով՝ 11 նոր դեպք է հայտնաբերվել Քուվեյթ ժամանածների թվում: Ընդհանուր առմամբ, Սիրիայում արձանագրվել է 70 COVID-19-ով վարակի դեպք, ապաքինվել է 37 մարդ, չորս մարդ մահացել է: