Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Արարատ-Արմենիայի» վստահ քայլը․ Ինչ տեսքով վերադարձավ ֆուտբոլը․․.

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը վերսկսվեց։ 18-րդ տուրի շրջանակներում Գյումրի քաղաքային մարզադաշտում «Շիրակը» մրցեց «Լոռիի» հետ: Վանաձորյան ակումբին հաջողվեց խաղի հաշիվը բացել 39-րդ րոպեին: Աչքի ընկավ Մազյերոն: Երկրորդ կեսում «Լոռիի» կազմում աչքի ընկավ Արման Մկրտչյանը, իսկ «Շիրակին» հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Գոլն իր ակտիվում գրանցեց Մորի Կոնեն։ Ավելի ուշ փոխչեմպիոն «Փյունիկը մրցեց գործող չեմպիոն «Արարատ-Արմենիա» հետ:

Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում Հայաստանի գործող չեմպիոնն ակնհայտ առավելություն ուներ և 10 րոպեի ընթացքում երեք գնդակ ուղարկեց «Փյունիկի» դարպասը: «Արարատ-Արմենիայից» դուբլի հեղինակ դարձավ Օտուբանջոն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Սանոնգոն: Այս հաղթանակի շնորհիվ «Արարատ-Արմենիան» ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում վաստակած միավորների թիվը հասցնելով 36-ի: «Փյունիկը», որն արդեն կորցրել է վեցնյակում հայտնվելու և մրցանակային տեղերի համար պայքարելու հնարավորությունը, շարունակում է 23 միավորով մնալ 7-րդ տեղում: «Շիրակի» նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ «Լոռին» իր միավորների թիվը հասցրեց 32-ի, հանգրվանելով երկրորդ հորիզոնականում։

Վանաձորի թիմը մեկ միավորով շրջանցեց «Ալաշկերտին», որը սակայն 18-րդ տուրի հանդիպումը չի անցկացրել: Ինչ վերաբերում է «Շիրակին», ապա Գյումրիի թիմը շարունակում է 28 միավորով մնալ 4-րդ հորիզոնականում։ Ի դեպ, ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Իսպանիայից հետևել է երեկ կայացաց մրցավեճերին: Տեղեկությունը տարածել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակելով նաև լուսանկար, որում իսպանացի մասնագետը հեռուստացույցով հետևում է «Շիրակ»-«Լոռի» խաղին: Կորոնավիրուսի համավարակի պատճառով Կապառոսը Սևիլիայում է և դեռևս չի վերադարձել Հայաստան: Իսկ ինչպես կարելի է գնահատել մոտ երկու ամիս դադարից հետո մեր առաջնության մեկնարկը։ Օբյետկտիվորեն, թիմերի մոտ բացակայում է թարմությունն ու դինամիկան։ Սա այն շրջանն է, երբ ֆուտբոլիստների հասնում են մարզավիճակի այսպես կոչված «պիկին»։

Տևական ժամանակ չմարզվելու և խաղային պրակտիկա չունենալը չէր կարող իր ազդեցությունը չթողնել։ Ընդունեք, որ դինամիկայի անկում է նկատվում նույն Գերմանիայի առաջնությունում, որը վերսկսվել էր մեկ շաբաթ առաջ։ Ամեն դեպքում շարք վերադառնալուն պես համոզվեցինք, որ «Արարատ-Արմենիան» շարունակում է մնալ չեմպիոնի կոչման գլխավոր հավակնորդներից մեկը, եթե ոչ գլխավորը։ Այս թիմը գրեթե բոլոր առումներով գերազանցեց «Փյունիկին»։ Սա առաջինը խոսում է «Արարատ-Արմենիայում» առկա բարձր պրոֆեսիոնալ մթնորորտի մասին։ Թե կազմով, թե խաղային գրագիտությամբ «Արարատ-Արմենիան» մեկ քայլ առաջ է մյուս թիմերից։

«Փյունիկի» նկատմամբ տարած հաղթանակը ևս մեկ քայլ էր դեպի չեմպիոնություն։ Նույն ոգով շարունակելու պարագայում, կարծում ենք երևանյան թիմը չի զիջի առաջին հորիզոնականը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում