ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուսումնասիրում է հանձնաժողով ստեղծելու հնարավորությունը, որը կզբաղվի սոցցանցերում պահպանողականների նկատմամբ կանխակալ վերաբերմունքի մասին բողոքներով: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:
Ըստ աղբյուրների՝ Սպիտակ տանը դեռ քննարկվում է հանձնաժողով ստեղծելու ծրագիրը։
Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ նախագահի աշխատակազմը կարող է նաև խնդրել դաշնային իշխանություններին նման ստուգումներ կազմակերպել: