Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հեռախոսով քննարկել է Լիբիայի և Սիրիայի հետ կապված իրավիճակը, ինչպես նաև պայքարը կորոնավիրուսի համաճարակի դեմ՝ գրում է RA Novosti-ն:
«Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել մեր նախագահի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև: Նրանք քննարկել են երկկողմ հարցեր, ինչպես նաև իրավիճակը տարածաշրջանում, մասնավորապես Լիբիայում և Սիրիայում»,- ասվում է Թուրքիայի ղեկավարի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ:
Երկու ղեկավարները նաև պայմանավորվել են «պահպանել սերտ քաղաքական և ռազմական համագործակցություն տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար», – ասվում է հայտարարության մեջ: