Tuesday, 23 04 2024
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ

Գագիկ Խաչատրյանը չի զրկվել առողջության պահպանման իրավունքից. ԱՆ

Մամուլում տարածվել է հաղորդագրություն այն մասին, որ «Գագիկ Խաչատրյանին զրկել են առողջության պահպանման սահմանադրական իրավունքից»։

Արդարադատության նախարարությունը հարկ է համարում օբյեկտիվ իրականությունը չխեղաթյուրելու համար կրկին ներկայացնել պարզաբանում հաղորդագրությամբ ներկայացված տեղեկության վերաբերյալ.

Արդարադատության նախարարությունը երեկ տարածած հաղորդագրությամբ նշել է, որ կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանը «Աստղիկ» բժշկական կենտրոնից դուրս է գրվել կենտրոնի որոշմամբ: Դուրսգրման բնօրինակ փաստաթուղթի լուսապատճենը կցվել է հանցագործության մասին հաղորդմանը և ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն:

Ի գիտություն փաստաբանական խմբին՝

1) Քաղաքացիական բժշկական հաստատությունում գտնվող հիվանդի դուրսգրումը չի կարող իրականացվել այլ հաստատության, այս դեպքում՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի որոշմամբ:

Դուրսգրումն իրականացնում է կոնկրետ այն բժշկական կենտրոնի որոշմամբ, որտեղ հիվանդը գտնվում է:

Դուրսգրման էպիկրիզում «Աստղիկ» բժշկական կենտրոնը ևս նշել է, որ դուրսգրումն իրականացվել է՝ հաշվի առնելով ՊՈԱԿ-ի տնօրենի N Ե-863 նամակը համարժեք բուժման մասին և կոնսիլիումի արդյունքները: Այս պայմաններում առնվազն անհասկանալի է, թե փաստաբանական խումբը դուրսգրման գործընթացի իրավաչափության ինչն է վիճարկում:

ՊՈԱԿ-ը հայտնել է իր պատրաստակամությունը քրեակատարողական հիմնարկների պայմաններում երաշխավորել կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանի՝ առողջության պահպանման սահմանադրական իրավունքը, ուստի, փաստաբանական խմբին առաջարկում ենք առավել մանրամասն ծանոթանալ դուրսգրման էպիկրիզին և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու փոխարեն կենտրոնանալ իրենց պարտականությունների վրա և երաշխավորել կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանի պաշտպանության իրավունքը (Հիշեցնում ենք, որ ՊՈԱԿ-ի տնօրենը «Աստղիկ» բժշկական կենտրոնին ուղղված գրությամբ բժշկական կենտրոնի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ պատրաստ է ապահովել կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանի բժշկական օգնությունն ու սպասարկումը, այդ թվում՝ ապահովել նրան ցուցված բուժումը հրավիրված մասնագետի միջոցով՝ հաշվի առնելով այն, որ փաստացի «Աստղիկ» բժշկական կենտրոնում կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանը որպես այդպիսին ստացիոնար բուժում չի ստանում):

2) Քաղաքացիական բժշկական հաստատությունում գտնվող հիվանդի դուրսգրման համար լավացման փաստը պարտադիր չէ:

Վերահաստատում ենք Արդարադատության նախարարության դիրքորոշումն առ այն, որ Նախարարությունը երաշխավորում է ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի, այդ թվում՝ կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանի առողջության պահպանման իրավունքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում