Երեքշաբթի օրը Իսպանիայում կհայտարարվի տասնօրյա սուգ՝ ի հիշատակ կորոնավիրուսային համավարակի զոհերի:
«Մենք կանխել ենք դարի ամենավատ աղետը: Մեր երկիրը վերակառուցելու գործը դեռ կայանալու է: Կառավարությունը երեքշաբթի օրը կընդունի սգո պաշտոնական հայտարարություն: Սուգը կտևի տասը օր: Դրոշները իջեցվելու են բոլոր պետական գերատեսչությունների և նավատորմի նավերի վրա», -ասել է Սանչեսը Մադրիդում կայացած մամուլի ասուլիսում:
Իսպանիան զոհվածների թվով աշխարհում չորրորդ տեղում է. Համավարակի սկզբից ի վեր մահացել է 28,6 հազար մարդ, որոնց մոտ ախտորոշվել է COVID-19: