Ես հիմա կվարանեմ որևէ եզրակացություն անել ՍԴ-ի խնդիրը լուծելու հետ կապված, որովհետև չեմ կարդացել որևէ տեքստ, ծանոթ չեմ, թե իշխանությունը կոնկրետ ինչ իրավական դրույթներով է տեսնում խնդրի լուծումը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանի հայտարարությանը, ըստ որի ՍԴ անդամների լիազորությունը 12 տարով սահմանափակելու լիազորություն ԱԺ-ն չունի, դա պետք է արվի հանրաքվեով:
«Բայց այն, որ այս խնդիրը մենք պետք է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում քննարկենք և քննարկում ենք, դա միանշանակ է: Կարծում եմ՝ սրա լուծումը սահմանադրական մեծ փաթեթով պետք է կատարվի: Առանձին հատվածային փոփոխությունները կարող են խնդրահարույց լինել»,-ասաց նա: