Իրաքի անվտանգության ուժերը սկսել են հարցաքննել ԴԱԻՇ-ի՝ իրենց կողմից ձերբակալված թեկնածուին՝ Աբդել Նասեր Քարդաշին, որին համարում են «տեղեկատվական բանկ»: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Իրաքի զինված ուժերի խոսնակ Յահյա Ռասուլը:
«Ինչպես գիտեք, Քարդաշը գտնվում է իրաքյան հատուկ ծառայությունների աշխատակիցների ձեռքում, նրա ունեցած տեղեկատվությունը շատ կարևոր է: Այս անձին կարելի է համարել տվյալների բանկ, և իրականում նրա կալանավորումը հսկայական հարված էր ԴԱԻՇ-ին», – ասել է Ռասուլը:
Նա նշել է, որ ԴԱԻՇ-ը չի դադարեցրել իր գործունեությունը, և դրա «քնած» բջիջները դեռ գոյություն ունեն, որոնք փորձում են ահաբեկչական գործողություններ և գրոհներ իրականացնել տարբեր վայրերում: