Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ

«Երբ Հայաստանը հայտարարում է գազի միասնական սակագնի մասին, սպասարկում է Մինսկի շահը, ինչը քաջ գիտակցում են նաև Մոսկվայում»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը:

– Պարոն Դավթյան, ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների տեսակոնֆերանսի ձևաչափով վեհաժողովի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ էության, մերժեց Հայաստանի և Բելառուսի (նկատենք, որ Ալեքսանդր Լուկաշենկոն նույնպես պարբերաբար բարձրացնում է Բելառուսին մատակարարվող գազի գնի իջեցման հարցը) ղեկավարների՝ գազի միասնական գնագոյացման կամ, այլ կերպ ասած՝ էժան գնի առաջարկը՝ ընդգծելով, որ այն ընդունելի չէ, քանի որ դրա համար պետք է ինտեգրացիայի ավելի խոր մակարդակ:

Նախ՝ կխնդրեմ մեկնաբանեք Պուտինի այս դիրքորոշումը, ըստ Ձեզ՝ ինչո՞վ է այն պայմանավորված և արդյոք անսպասելի՞ էր նրա կողմից այսպիսի պատասխանը:

– ԵԱՏՄ օրակարգում չկա գազի միասնական սակագնի ձևավորման հարց: Չի էլ կարող լինել, քանի որ դրա համար անհրաժեշտ է ունենալ միասնական հարկային ու ֆինանսական համակարգեր: Ավելին՝ միասնական սակագնի համար անդամ-պետությունների էներգետիկ ու, մասնավորապես, գազատրանսպորտային շուկաները չափազանց տարբեր են:

ԵԱՏՄ-ի ընդհանուր գազի շուկան ենթադրում է գազային բորսայի ստեղծում 2025 թ.-ին, որտեղ կիրականացվի գազի առքուվաճառք սփոթային տարբերակով: Ներքին սակագները շարունակելու են սահմանվել անդամ-պետությունների կողմից: Նույն մոդելը գործում է ԵՄ-ում, Լատինական Ամերիկայի ընդհանուր գազի շուկայում՝ ՄԵՐԿՈՍՈՒՐ-ում և այլն:

Երբ Լուկաշենկոն է խոսում միասնական սակագնի մասին, ապա միանգամայն պարզ է նրա շահը՝ ապահովել Բելառուսի համար ռուսական Սմոլենսկում գործող սակագինը (70 դոլար): Դա, խոշոր հաշվով, բանակցային մանևր է: Երբ նույն բանի մասին հայտարարում է հայկական կողմը, ապա անուղղակիորեն սպասարկում է Մինսկի շահը, ինչը քաջ գիտակցում են նաև Մոսկվայում: Անհրաժեշտ է վերջապես գիտակցել, որ Հայաստանին մատակարարվող գազի գնի հիմնախնդրի լուծումը գտնվում է բացառապես հայ-ռուսական հարաբերությունների տիրույթում:

– Իսկ ինչպե՞ս կարող ենք հասկանալ ՌԴ նախագահի այն հայտարարությունը, թե միասնական գնի համար ինտեգրացիայի ավելի խոր մակարդակ է պետք: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական գործընկերն է և բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, առավել խոր ի՞նչ ինտեգրացիայի մասին է ակնարկում Պուտինը:

– Ինչպես արդեն նշեցի, միասնական սակագնային համակարգ ունենալու համար անհրաժեշտ է ունենալ միասնական ֆինանսական, հարկային համակարգեր, պետք է լինի ընդհանուր բյուջե, ինչն այսօր դժվար է պատկերացնել, քանի որ նշված չափորոշիչներն ավելի շատ համապատասխանում են 1999 թ. Ռուսաստանի ու Բելառուսի միջև կնքված դաշնային պետության մասին պայմանագրի հիմնադրույթներին: Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ղազախստանն ու Ղրղզստանը Ռուսաստանի հետ այդքան խորքային ինտեգրման պայմաններում չեն, որպեսզի մենք խոսենք միասնական սակագների մասին: Անգամ, որպես զուտ քաղաքական հռետորաբանություն, այն չափազանց խոցելի է: Սպասենք 2025 թվականին՝ ընդհանուր գազի շուկայի ձևավորմանը, նոր սկսենք խոսել սակագնային քաղաքականության սինխրոնիզացման մասին:

– Պարոն Դավթյան, մենք տարիներ շարունակ ականատեսն ենք այն բանի, որ տարբեր իրավիճակներում, ընդհուպ նաև քաղաքական, մատակարարվող գազի գինը, որպես մահակ, ճոճվում է Հայաստանի գլխին: Հիշենք նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջերս արած այն հայտարարությունը, որ Հայաստանը պարտավորություններ ունի այս հարցում: Արդյոք ժամանակը չէ՞ բնական եղանակով դուրս մղել ռուսական գազի սպառումը հայաստանյան շուկայից, մասնավորապես զարկ տալով այլընտրանքային էներգիայի ստացմանը, վերականգնվող էներգիայի աղբյուրներին՝ արևային էներգիա, թերթաքարային գազ, հողմային էներգիա, հիդրոէներգիա և այլն:

Գազից կախվածության նվազեցման ռազմավարությունը մշակվել էր դեռ նախորդ իշխանությունների կողմից՝ 2014թ.-ին, երբ հաստատվեց Հայաստանի էներգետիկայի զարգացման երկարաժամկետ ծրագիրը՝ մինչև 2036 թ., որով նախատեսվում էր բնական գազով շահագործվող ջերմաէլեկտրակայանների տեսակարար կշիռը էներգետիկ համակարգում հասցնել 40-ից 18 տոկոսի: Սակայն իրականում տեղի ունեցավ հակառակը, քանի որ թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների կողմից շարունակվեց այսպես ասած՝ գազակենտրոն էներգետիկ քաղաքականությունը, ինչի վառ դրսևորումներից է Երևանի ՋԷԿ-ի նոր բլոկի նախագիծն ու դրա հաստատումը 2019 թ.-ին: Թեև այսօրվա իշխանությունները թե՛ կառավարության ծրագրում, թե՛ էներգետիկայի զարգացման երկարաժամկետ ծրագրում հայտարարում են երկրում արևային էներգետիկայի զարգացման մասին՝ դրա կշիռն ընդհանուր էներգետիկ բալանսում հասցնելով 15 տոկոսի, սակայն գործնականում ոլորտը չափազանց դանդաղ տեմպերով է զարգանում: Դրան զուգահեռ պետք է հաշվի առնել, որ միայն վերականգնվող էներգետիկայի հաշվին հնարավոր չէ այսօր ապահովել Հայաստանի էներգետիկ անվտանգությունը: Համակարգն արդիականացնելու համար տարիներ շարունակ մենք ներգրավել ենք հսկայական վարկային միջոցներ, որոնք հասնում են 1 միլիարդ դոլարի, որոնք ուղղվել են թե՛ գեներացնող օբյեկտների՝ ԱԷԿ, ՋԷԿ, թե՛ ցանցերի վերազինմանը: Այսօր մենք պետք է մարենք այդ վարկերը, ինչի համար անհրաժեշտ է նախ և առաջ ապահովել այդ օբյեկտների արդյունավետ աշխատանքը: Արդեն այս տարվա հունվարի 1-ից ատոմակայանի մոդեռնիզացման վարկի մարման արդյունքում Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի վրա գոյացել է բեռ 2 դրամի չափով: Եթե դրան զուգահեռ մենք գնանք նոր՝ վերականգնվող հզորությունների ձևավորման ճանապարհով, ապա կարող ենք էապես ավելացնել Հայաստանի էներգետիկ հզորությունների ավելցուկը: Այսինքն՝ նախքան լայնածավալ վերականգնվող էներգետիկայի հզորություններ կառուցելն անհրաժեշտ է ապահովել Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի սպառման աճող դինամիկա թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկաներում՝ Իրանում ու Վրաստանում: Սա է, թերևս, պատճառը, որ Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացումը չափազանց դանդաղ է ընթանում, ինչն օրգանական բնույթ ունի:

Հայաստանում, իհարկե, գործում է արևային էներգիայի կայանների տեղադրման ու դրանց օգտագործման ծրագիրը, սակայն ոչ բավարար մասշտաբներով: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ կառավարությունն ավելի ինտենսիվ չի աշխատում այս ուղղությամբ, և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն այս ոլորտում հնարավորինս շատ ներդրումներ ներգրավելու համար:

Ոլորտը կառավարվում է այսրոպեական նպատակահարմարության սկզբունքներից ելնելով: Նույն «Մասրիկ-1» արևային կայանը, որի նախագիծը հաստատվել էր դեռ 2017 թ.-ին, այսօր, ըստ երևույթի, բախվել է բազմաթիվ տեխնիկական ու ֆինանսական խնդիրների: Իշխանությունները պետք է հստակ հասկանան, թե ինչպիսի էներգետիկ հաշվեկշիռ են ուզում ունենալ միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարներում, որ կոնվենցիոնալ հզորությունների կրճատման հաշվին է ավելանալու արևային և հողմային հզորությունների կշիռը, ինչ արտահանման ռազմավարություն է պետք որդեգրել, որից հետո նոր կարելի է սկսել զբաղվել կոնկրետ ենթակառուցվածքային լուծումներով: Կարծում եմ՝ երկրի էներգետիկ անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է ձևավորել ոլորտի կառավարման դոկտրինալ-հայեցակարգային հիմքերը, այնուհետև նոր անցնել կիրառական տիրույթ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում