Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Գագիկ Խաչատրյանին զրկել են իր առողջության պահպանման սահմանադարական իրավունքից․ Խաչատրյանների փաստաբանական խումբ

Խաչատրյանների փաստաբանական խումբը հայտարարում է, որ մի ամբողջ պետական ապարատ, ուժերի ամբողջ լարումով, անօրինական կարգով Գագիկ Խաչատրյանին «Աստղիկ» բժշկական կենտրոնից տեղափոխեց Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկ՝ զրկելով իր առողջության պահպանման սահմանադարական իրավունքից: Դրանից հետո, ինչպես արդեն սովորական է դարձել, սկսվել են պետական պաշտոնյաների մանիպուլյացիոն արդարացումները:

Փաստերն ամբողջությամբ չեն ներկայացնում

Փաստաբանական խումբը մասնավորեցնում է. «ՀՀ արդարադատության նախարարությունը և ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն, առանց փաստերի ստուգման, շտապեցին հայտարարել, թե իբրև Գագիկ Խաչատրյանն «Աստղիկ» բժշկական կենտրոնից դուրս է գրվել կենտրոնի որոշմամբ, սակայն հարկ ենք համարում նշել, որ, ցավոք, վերջիններս փաստերն ամբողջությամբ չեն ներկայացնում և խեղաթյուրում են իրականությունը՝ ինչի վերաբերյալ ապացույցներն անհրաժեշտության դեպքում կներկայացնենք: Սա ի գիտություն, հարգելի շահագրգիռ պաշտոնյաների:

Իսկ առայժմ բավարարվեք այսքանով՝ Արդարադատության նախարարության կողմից վկայակոչված՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնի փաստաթղթի համաձայն՝ Գագիկ Խաչատրյանը դուրս է գրվում ՀՀ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թիվ Ե-863 որոշման հիման վրա: Կրկնում ենք՝ ոչ թե «Աստղիկ» բժշկական կենտրոնի որոշմամբ՝ լավացումով է դուրս գրվում, այլև՝ ՊՈԱԿ-ի տնօրենի որոշման հիման վրա:

Ընդ որում, նախարարի հրապարակման համաձայն՝ դուրս գրումը տեղի է ունեցել ժամը 16:00-ին, սակայն ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցները և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշիկը Գագիկ Խաչատրյանին հարկադրաբար տեղափոխելու նպատակով «Աստղիկ» ԲԿ ժամանել էին դեռևս ժամը 14:00-ի սահմաններում: Հավանաբար պետական պաշտոնյաները կանխազգացել են դուրս գրումը:

Պաշտոնատար անձինք հայտնել են, որ Գագիկ Խաչատրյանին տեղափոխում են բուժումը շարունակելու

Ընդ որում, հիվանդանոցի անձնակազմին վերը նշված պաշտնատար անձինք հայտնել են, որ Գագիկ Խաչատրյանին տեղափոխում են այլ վայր՝ անհրաժեշտ բուժումը շարունակելու նպատակով, սակայն իրականում պետք է տեղափոխվեր և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, որի հանգամանքը բացահայտվել է փաստաբանական խմբի միջամտությունից հետո:

Այսինքն, արձանագրենք, որ կալանավորված հիվանդը հիվանդանոցից կարող է դուրս գրվել 3 դեպքում՝

Հիվանդի ցանկությամբ,

Հիվանդի լավացման դեպքում,

ՀՀ ԱՆ իրավասու պաշտոնատար անձանց պահանջով:

Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ է ոչ միայն պարանոցի ստենոզի վիրահատական բուժում, այլ նաև՝ ցուցված է շարունակել թերապևտիկ և վերականգնողական բուժումը

Առաջին կետի մասով, տեղեկացնում ենք, որ Գագիկ Խաչատրյանը դուրս գրման ցանկություն չի հայտնել: Երկրորդ կետի մասով, առկա բոլոր փաստաթղթերի, այդ թվում՝ ՀՀ արդարադատության նախարարության տրամադրության տակ եղած, Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ է ոչ միայն պարանոցի ստենոզի վիրահատական բուժում, այլ նաև՝ ցուցված է շարունակել թերապևտիկ և վերականգնողական բուժումը՝ կինեզոթերապիա։

Ստացվում է, որ Գագիկ Խաչատրյանի դուրս գրումը պետք է տեղի ունենար իրավասու մարմնի պահանջով: Հենց այդ փաստը պարզելու նպատակով էլ համապատասխան հարցում ենք ներկայացրել «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղից գրավոր տեղեկացրել են, որ Գագիկ Խաչատրյանի դուրս գրման հարցի հետ կապված հարցում է ուղարկվել ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին, որի պատասխանից հետո հստակ կլինի հիվանդի դուրս գրման հարցը: Այս պահին՝ 22.05.2020թ.՝ ժամը 18:36 դրությամբ դուրս գրման նախաձեռնություն և կարգադրություն չկա:

Մինչև տեղափոխումն այս մասին տեղեկացված են եղել նաև տեղափոխումն իրականացնող պաշտոնատար անձինք և նրանց հետ եկած բժշիկը: Ավելին, փաստաբանական խմբի անդամները նրանց են ներկայացրել նաև վերը նշված գրությունը:

Այդ մասին տեղեկացվել է նաև ՀՀ քրեակատարողական ծառայությանը՝ թեժ գծի օպերատորի միջոցով, գրությունն ուղարկել է նաև այդ ծառայության համապատասխան էլեկտրոնային հասցեով և խնդրել ենք՝ նախքան տեղափոխումը բժշկական կենտրոնից պարզել՝ տեղափոխման պահին Գագիկ Խաչատրյանը դուրս գրված, է թե ոչ, արդյոք նրան կարելի է տեղափոխել, թե ոչ, որպիսի խնդրանքներն ու պահանջները դիտավորությամբ անտեսվել են:

Պետական պաշտոնյաները շահագրգռվածություն ունեն Գագիկ Խաչատրյանի հարցում

Եվ այսքանից հետո ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնում է, թե իբրև պետական պաշտոնյաները շահագրգռված չեն Գագիկ Խաչատրյանին քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու հարցում:

Իսկ վերջում հետևյալ հարցը՝ ինչու էին ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցները դեռևս 2020 թվականի հունվարի 22-ին կրկին անօրինական կարգով ընդհատել Գագիկ Խաչատրյանի բուժումը ՙԱստղիկ՚ բժշկական կենտրոնում և տեղափոխել քրեակատարողական հիմնարկ, ինչու էր ՀՀ ԱՆ ՙ՚Քրեակատարողական բժշկության կենտրոն՚ ՊՈԱԿ-ի տնօրենը դեռևս 30.03.2020թ. թիվ Ե-535 գրությամբ ՚Աստղիկ՚ ԲԿ գլխավոր բժշկից պահանջել, որ սեղմ ժամկետում քննարկեն Գագիկ Խաչատրյանի ստացիոնար բուժման ավարտի և անհրաժեշտության դեպքում այն ամբուլատոր պայմաններում շարունակելու հնարավորության հարցը, ինչն ակնհայտորեն պետական մարմնի կողմից բժշկական կենտրոնի վրա գործադրվող ճնշում էր՝ Գագիկ Խաչատրյանի բուժումն ընդհատելու նպատակով, որից ելնելով էլ Գագիկ Խաչատրյանի փաստաբանը դեռևս 01.04.2020թ. գրությամբ ՊՈԱԿ- տնօրենին խնդրել էր զերծ մնալ Գագիկ Խաչատրյանի բուժման գործընթացին անհարկի միջամտությունից, ինչպես նաև նրա բուժումը դադարեցնելու նպատակով քաղաքացիական բժշկական կենտրոնի վրա անուղղակիորեն գործադրվող ճնշումներից»:

Ինչ վերաբերում է նախարարի այն հայտարարությանը, որ Գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացվելու նյութեր նախապատրաստելու համար, տեղեկացնում ենք, որ Խաչատրյանի փաստաբանական խումբը դեռևս երեկ է նման հաղորդում ներկայացրել հանցագործության մասին, ինչն էլ, հավանաբար նախարարին ստիպել է նման հայտարարությամբ հանդես գալ։ Հայտարարությամբ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե արդեն իսկ մեկնարկած հնարավոր գործընթացի նախաձեռնողը արդարադատության նախարարությունն է, այնինչ այդպես չէ։

ԽԱՉԱՏՐՅԱՆՆԵՐԻ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՒՄԲ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում