Իրավապահները բանակցություններ են սկսել Մոսկվայի կենտրոնում գտնվող բանկում վեց մարդու պատանդ վերցրած անձի հետ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հանցագործը սպառնում է պայթեցնել բանկը և վեց մարդու է պատանդ պահում։ Նրա պահանջների մասին դեռ ոչինչ հայտնի չէ։
Միևնույն ժամանակ, Telegram-ի Baza ալիքի տվյալների համաձայն, պատանդներ վերցրած անձը մոտ մոտ 35 տարեկան սլավոնական արտաքինով տղամարդ է, «Դելիվերի Քլաբ»-ի կոստյումով։