Բրազիլիան մայիսի 23-ին կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թվով աշխարհում հայտնվել է երկրորդ հորիզոնականում։ Առաջին տեղում առաջվա պես շարունակում է մնալ ԱՄՆ-ը։ Այս մասին հաղորդում է նորությունների բրազիլական G1 պորտալը։ Նշվում է, որ երկրում վարակ է հայտնաբերվել 330890 մարդու մոտ։ Կորոնավիրուսից մահացել է 21048 մարդ։
Վերջին երեք օրերին երկրում ամեն օր COVID-19-ի զոհ են դառնում ավելի քան հազար վարակվածներ։
Տեղի առողջապահության նախարարության տվյալների համաձայն, կորոնավիրուսից ապաքինվել է արդեն 135,4 բրազիլացի։