Աշխատանքային միգրանտների համար արտոնագրերը ավտոմատ կերկարացվեն 93 օրով, հաղորդում է ՌԴ ՆԳՆ կայքը։
Տվյալ օրենքը տարածվում է այն արտոնագրերի վրա, որոնց գործողության ժամկետը ավարտվում է ընթացիկ տարվա մարտի 15-ից հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում, նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ երկարաձգման համար վճար չի պահանջվում։