Ենթադրվում է, որ ներկայումս վեց մարդ է պատանդ պահվում Մոսկվայի կենտրոնում գտնվող բանկերից մեկում անհայտ անձի կողմից։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով փրկարար ծառայություններին։
Նշվում է նաև, որ իրավապահ մարմիններն ընդլայնել են բանկի շուրջ շրջապատման գոտին։
Ավելի վաղ աղբյուրը հաղորդել էր, որ անհայտ անձը Մոսկվայի բանկերից մեկում մի քանի այցելուների է պատանդ պահում և սպառնում է պայթեցնել։