Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Զորավարժության քողի տակ պատերազմ սկսելը շատ հարմար է. Ադրբեջանը փորձում է սադրել հայկական կողմին

Ադրբեջանում այս շաբաթ անցկացվում են հարձակողական բնույթի լայնածավալ զորավարժություններ: Երևանում այս միջոցառումը լուրջ մտահոգություններ է առաջացրել: Խոսքը ոչ միայն լրատվական ու փորձագիտական հանրության, այլև քաղաքական և պաշտոնական շրջանակների մասին է: Հայաստանի Պաշտպանության նախարարությունը դատապարտել է ադրբեջանական զինուժի վարժանքները՝ նշելով, որ դրանով Ադրբեջանը ոչ միայն խախտում է 2011 թ. Վիեննայի փաստաթուղթը, այլև անտեսում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի համաշխարհային զինադադարի հաստատման կոչը՝ միասնաբար պայքարելու համաշխարհային մարտահրավերի՝ COVID-19 համավարակի դեմ: ՀՀ ՊՆ-ն նաև զգուշացրել է ադրբեջանական կողմին, թե հնարավոր սադրանքը զորավարժությունների ընթացքում ինչ հետևանքներ կունենա:

Վարժանքներին կմասնակցի մինչև 10 000 ադրբեջանցի զինծառայող

Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկացրել է, որ մայիսի 18-22-ը ադրբեջանական զինուժը անցկացնելու է օպերատիվ-մարտավարական պլանային խոշոր զորավարժություն, որին ներգրավվելու է մինչև 10 հազար անձնակազմ, 120 միավոր տանկ և զրահատեխնիկա, 200 միավոր հրթիռահրետանային միջոց, 30 միավոր զորային (ուղղաթիռներ) և ճակատային (Սու-25 գրոհիչներ) ավիացիա, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր: Ռուսալեզու կայքերը գրում են, որ զորավարժություններն անցկացվելու են նաև Նախիջևանի տարածքում:

ՀՀ ՊՆ-ն զգուշացնում է Բաքվին

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը մայիսի 14-ին հատուկ հայտարարությամբ դատապարտել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանում անվտանգային միջավայրը սրող այդ զորավարժության անցկացումը՝ միաժամանակ զգուշացնելով, որ «զորավարժությունների ընթացքում Հայաստանի հետ պետական սահմանին կամ Արցախի հետ շփման գծին ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի ցանկացած մոտեցման փորձ կդիտվի որպես սադրանք և կունենա համապատասխան հետեւանքներ»։

Ընդգծելով, որ Ադրբեջանում կայանալիք լայնածավալ զորավարժությունն ունի բացառապես հարձակողական բնույթ, որի ընթացքում խաղարկվելու են հրթիռահրետանային, ավիացիոն, գերճշգրիտ սպառազինության զանգվածային հարվածներ հակառակորդի օպերատիվ խորությամբ, Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը ԵԱՀԿ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս վարժանքները, ձևավորված ավանդույթի համաձայն, տեղի են ունենում առանց նախնական ծանուցման, ինչը վստահության և անվտանգության ամրապնդման միջոցառում հանդիսացող 2011 թ. Վիեննայի փաստաթղթի անտեսման և կոպիտ խախտման հերթական դրսևորում է:

«Ռազմինֆոն» էլ իր հերթին հիշեցնում է, որ նման զորավարժություններ Ադրբեջանը անում է պարբերաբար՝ տարեկան 3-4 անգամ: Սա կլինի այս տարվա երկրորդ խոշոր զորավարժությունը: Նախորդը եղել էր մարտին: Նախորդ տարվա մայիսին ևս անցկացվել են լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ:

Ինչո՞վ են խնդրահարույց ադրբեջանական զորավարժությունները

Նախ և առաջ պիտի առնենք այն հանգամանքը, որ Ադրբեջանը ինչպես կորոնավիրուսից առաջ, այնպես էլ կորոնավիրուսային ճգնաժամի պայմաններում ռազմաքաղաքական առումով շարունակում է մնալ բավական անկանխատեսելի երկիր, և այս իմաստով կան լուրջ մտավախություններ, որ Ադրբեջանը գուցեև փորձի օգտվել ղարաբաղյան հակամարտության միջազգային վերահսկողության թուլացումից: Իսկ դրան իրենց հերթին նպաստում են նավթային ճգնաժամն ու դրա ֆինանսական, սոցիալ-տնտեսական և նույնիսկ քաղաքական հնարավոր հետևանքները Ադրբեջանական Հանրապետության և Բաքվում իշխող ալիևյան ռեժիմի համար: Այս տեսանկյունից այնքան էլ անհիմն չեն այն անհանգստություններն ու կանխատեսումները, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դիմի ռազմական ագրեսիվ գործողությունների, սադրանքների՝ Արցախի հարցում կամ ներքաղաքական տիրույթում տակտիկական ինչ-ինչ խնդիրներ լուծելու ակնկալիքով՝ ինչպես եղավ 2016 թ. ապրիլին: Իսկ դրա համար նախադրյալներ ստեղծելու ամենաարդյունավետ ձևերից մեկը զորավարժությունների անվան տակ սահմանին զորք և զինտեխնիկա մոտեցնելն է: Եվ հենց դրա մասին է Հայաստանի Պաշտպանության նախարարությունը զգուշացրել ադրբեջանական կողմին:

Պատերազմի հավանականությունը շատ ցածր է

Խոսելով թեմայի շուրջ՝ ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը ասում է, որ տեսականորեն նման ռիսկեր կան, բայց գործնականում պատերազմի կամ այլ խոսքերով՝ ադրբեջանական ռազմական ագրեսիայի հավանականությունը այս պահին շատ ցածր է:

«Չեմ կարծում, թե սա լուրջ պատերազմի նախերգանք է: Եվ այդ կարծիքը ամենից առաջ հիմնվում է Ադրբեջանի ներքին վիճակի վրա՝ սկսած նավթի գների անկումից մինչև Ալիևի իշխանության տատանումներ: Ըստ իս՝ Ալիևի իշխանությունն այս պահին թուլացած է: Նման պայմաններում պատերազմ նրան պետք չէ: Մեծ հաշվով՝ Ալիևին պետք է լարվածություն, որպեսզի փորձի լուծել իր ներքին խնդիրները արտաքին թշնամու պատկերով, բայց ոչ վճռական գործողություններ, որովհետև հաղթանակի հասնելու հավանականությունը շատ չնչին է», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց վերլուծաբանը:

https://i1.wp.com/araratnews.am/wp-content/uploads/2016/05/xramchixin.jpg?fit=560%2C373

Տեղեկատվական պատերազմ. Ադրբեջանը փորձում է սադրել

Իսկ Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը իր հերթին ասում է, որ մեծ հաշվով պատերազմի վտանգ Հայաստանի և Ադրբեջանի միջև միշտ էլ կա, այդ թվում՝ այսօր:

«Ես միշտ էլ ասել եմ, որ մի օր ինչ-որ մի բան անպայման լինելու է: Ընդ որում, այո՛, իսկապես երբեմն շատ հարմար է լինում զորավարժությունների քողի տակ պատերազմ սկսել: Բայց քանի որ երկու կողմերն էլ նախապես իմանում են միմյանց զորավարժությունների մասին, ապա դա ինքնին զգուշացնում է հակառակորդին: Ուստի չեմ կարծում, թե դա շատ հավանական է», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց Խրամչիխինը:

Ռուսաստանցի ռազմական փորձագետը նույն տրամաբանությամբ է վերլուծում նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովի՝ ամսվա սկզբին ասած այն խոսքերը, թե հայկական կողմի «սադրիչ գործողությունների ակտիվացման հետ մեկտեղ կտրուկ մեծացել է ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը»:

Խրամչիխինն ասում է, որ տեսականորեն, այո՛, հնարավոր է՝ Հասանովը փորձում է տեղեկատվական հող նախապատրաստել ռազմական ագրեսիա իրականացնելու և մեղքը հայկական կողմի վրա գցելու համար, բայց մյուս կողմից՝ եթե Ադրբեջանն իսկապես պատրաստվում է պատերազմի, ապա տարօրինակ է, որ զգուշացնում է դրա մասին իր հակառակորդին:

«Սա ևս արտասովոր մի հանգամանք է: Ինձ թվում է՝ սա ավելի շատ տեղեկատվական պատերազմ է և հոգեբանական ճնշում, որ ընդհակառակը՝ տեղի տան հայկական կողմի նյարդերը, և այդ դեպքում դուք կներկայացվեք իբրև ագրեսոր, ինչը, բնականաբար, ձեռնտու է Ադրբեջանին», – կարծում է Ալեքսանդր Խրամչիխինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում