Նյու Յորքի նահանգի իշխանությունները թուլացրել են կորոնավիրուսային վարակի պատճառով մտցված սահմանափակող միջոցները և թույլ են տվել մարդկանց հավաքվել մինչև 10 հոգանոց խմբերով: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է նահանգապետ Էնդրյու Կուոմոյի կայքում:
Նշվում է, որ փոփոխվել է նախկին հրամանը, ըստ որի տեղի բնակիչներին հնարավորություն էր ընձեռվում հավաքել մինչև 10 հոգանոց խմբերով՝ կրոնական արարողությունների, ինչպես նաև Հիշատակի օրվա կապակցությամբ միջոցառումների համար (մայիսի 25):
Հիմա սակայն խոսքը գնում է ցանկացած տիպի միջոցառումների մասին: Այնուամենայնիվ, դեռևս պետք է պահպանվեն սոցիալական հեռավորությունը և վարակի տարածումը կանխող այլ միջոցները:
ԱՄՆ Ջոն Հոփկինսի անվան համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 1,6 միլիոն դեպք, մահացել է 96 հազար մարդ, ապաքինվել է 350 հազար մարդ: