Ֆրանսիայի իշխանությունները թույլ են տվել քաղաքացիներին մասնակցել կրոնական միջոցառումներին: Այս մասին հայտնում է Journal-officiel պետական տեղեկատուն:
Համապատասխան հրամանագիրը ուժի մեջ է մտնում մայիսի 23-ից:
Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Ֆրանսիայի պետական խորհուրդը մայիսի 18-ին իշխանություններին հրահանգել է, որ արգելքը պետք է հանվի ութ օրվա ընթացքում, քանի որ այն չափազանց խիստ է և չի համապատասխանում իրավիճակին: Սահմանված կանոնները թույլ էին տալիս ժամերգություններ անցկացնել միայն առանց քաղաքացիների ներկայության:
Արգելքը կհանվի հունիսի 3-ին, բայց արդեն հնարավոր է աստիճանաբար վերսկսել կրոնական արարողությունները: