ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և գրող Ջեյմս Փաթերսոնը կթողարկեն իրենց երկրորդ համատեղ դետեկտիվ վեպը՝ «Նախագահի դուստրը», հաղորդում է Publishers Weekly-ն:
Գիրքը ԱՄՆ նախկին նախագահի դստեր առևանգման մասին է, որը տեղափոխվել է Նյու Հեմփշիր: Հրատարակչությունը դուետն անվանել է «նախագահական թրիլերի վարպետներ»:
Փաթերսոնի և Քլինթոնի դեբյուտային համատեղ «Նախագահն անհետացել է» վեպը լույս է տեսել Alfred A. Knopf և Hachette հրատարակչությունում: Այստեղ կհրատարակվի նաև նոր գիրքը: