Saturday, 20 04 2024
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել

Կորոնավիրուսն ընդդեմ իշխանության. մարգինալացված նախկինները փոխում են հարվածի ուղղությունը

Կորոնավիրուսի վերաբերյալ վիճակագրության համաձայն՝ սահմանափակումները դադարեցնելուն զուգընթաց վարակակիրների թիվն աճում է: Եվ այդ ամենի հարևանությամբ փորձում է տեղավորվել նաև մեր ներքաղաքական առօրյան: Այս թեմաների շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին վերլուծաբան Արեգ Քոչինյանը, գրող, հրապարակախոս Սարգիս Հովսեփյանը և քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը:

«Օրը սկսում և ավարտում ենք կորոնավիրուսի մասին վիճակագրությամբ,- նկատեց Արեգ Քոչինյանը,- արդեն ո՛չ Հայաստանում, ո՛չ աշխարհում համավարակի ամբողջությամբ կառավարելի վիճակի մասին չենք կարող խոսել: Հիմա պետք է ավելի շատ զբաղվել խոցելի խմբերով: Այսօր առողջապահության նախարարը հայտարարեց, որ միտում կա անցնելու պատերազմի ժամանակ կիրառվող մարդկանց տարբերակման մեթոդին, երբ առաջին հերթին օգնություն է ցուցաբերվում նրան, ում ապրելու շանսերն ավելի մեծ են: Այսպիսով՝ աշխարհը գնում է Բելգիայի տարբերակով»:

Ռոբերտ Ղևոնդյանի դիտարկմամբ՝ համաճարակի տարածումն անխուսափելի է, մանավանդ որ տարբեր երկրներ բացում են սահմանները:

Քննարկման մասնակիցների դիտարկմամբ՝ կորոնավիրուսն աշխատում է կառավարության դեմ: Համավարակո՞վ է արդյոք պայմանավորված քաղաքական կյանքի ջերմաստիճանը: Ի պատասխան այս հարցի՝ Արեգ Քոչինյանը նշեց. «Համավարակը որոշում է կառավարության ակտիվության աստիճանը, ինչն էլ իր հետ բերում է քաղաքական լարվածության, ճգնաժամերի խորացման: Կառավարությունը այսպես թե այնպես իր գործունեության ընթացքում մեծ կախվածություն ունի համավարակի ալիքներից, իսկ կառավարության զբաղվածությունն էլ բերում է այլ ուժերի ակտիվացմանը, կառավարության անհաջողությունների հաշվին որոշակի դիվիդենտներ շահելուն, իշխանությանը հարվածներ հասցնելուն:

Ռոբերտ Ղևոնդյանի դիտարկմամբ՝ կորոնավիրուսն ազդեցություն ունի ոչ միայն կառավարության գործունեության վրա, այլ նաև վճռական տեղ ունի քաղաքական դաշտի վերաձևավորումներում, քանի որ իրադարձությունները ծավալվում են ոչ այնպես, ինչպես նախատեսված էին, օրինակ՝ հանրաքվեն չկայացավ և այլն: Դա նշանակում է, որ մարգինալացված նախկինները, որոնք պայքարում էին հանրաքվեի դեմ, կփոխեն իրենց հարվածի ուղղությունը, մարտավարությունը…»: Վերլուծաբանի խոսքով՝ արտաքին ուժերի ներգրավման միջոցով փորձ է արվում Հայաստանում ստանալ քաղաքական դիվիդենտներ: Միքայել Մինասյանը և Արթուր Վանեցյանը փորձում են գլխատել այն ուժը, որը կարող է իրենց նկրտումների համար վտանգ ներկայացնել և այդ նպատակով փորձում են իշխանության ներսում անվստահություն ձևավորել ամենամեծ լեգիտիմություն ունեցող դերակատարի նկատմամբ»:

Սարգիս Հովսեփյանի դիտարկմամբ՝ զարմանալի չէ, որ կան մարդիկ, ովքեր համակարգված գործում են իշխանության դեմ. «Երբ մի տասը տարի անցնի Վանեցյանին ԱԱԾ պետ նշանակելը Փաշինյանը կհամարի իր սխալների թագը»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում