Thursday, 25 04 2024
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը

Մարզերում տեղական տուրքերի հավաքագրումների խնդիրներ կան. Մարզպետների կանխատեսումները

Մարզերում տեղական տուրքերի հավաքագրման խնդիրներ կան։ Դա ինչ-որ չափով պայմանավորված է կորոնավիրուսային համավարակով, երբ տնտեսությունը գտնվում էր պասիվ վիճակում։ Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցել է մարզպետների հետ։ Մեզ հետ զրույցում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հաստատեց, որ այդ առումով խնդիր կա, այն էլ՝ համապետական։

«Դա պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով առաջացած տնտեսական դժվարություններով, սոցիալական խնդիրներով և այլն։ Պետք է շեշտեմ, որ շատ վատ վիճակում չէ, որոշակի աշխատանքներ տարվել են համայնքների, համապատասխան ստորաբաժանումների կողմից։ Հիմնականում դժվարությունները ավելի շատ կապված են քաղաքային բնակավայրերի հետ, որտեղ մեր քաղաքացիները  աշխատանքի խնդիր են ունեցել, եկամուտի հիմնական աղբյուրների հետ կապված խնդիր են ունեցել ու տեղական տուրք, հարկ դժվարանում են վճարել ժամանակին»,- ներկայացրեց մարզպետը։ Պետրոսյանի խոսքով՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, անկումը չնչին է, մտահոգության առիթ չի կարող տալ։

«Աշխատանքներ տարվում են։ Այս փուլում մարզում 11 սուբվենցիոն ծրագրեր են հաստատվել կառավարության կողմից։ Ինչպես վարչապետն է բազմաթիվ անգամ շեշտել իր խոսքում՝ կապիտալ ծախսերի մեծ ծավալ ունենք նախատեսած։ Կապիտալ ծախսումները ազդելու են նաև ընդհանուր սոցիալական վիճակի մեղմման վրա, եկամուտների գոյացման վրա։ Այս պահին գտնվում եմ Գառնի, Գեղարդ համայնքներում, սուբվենցիոն ծրագրերի կատարման ընթացքին եմ հետևում»,- շեշտեց Ռոմանոս Պետրոսյանը և ավելացրեց՝ կանխատեսվում է, որ առաջիկայում տվյալներն ավելի հուսադրող են լինելու. «Վստահ եմ, որ առաջիկայում դրական դինամիկա կունենանք՝ պայմանավորված կառավարության կողմից նախատեսված կապիտալ ծախսումների ծրագրերով»։

Կոտայքի մարզպետը նշեց, որ նախատեսվում է մեծ ծավալով շինարարական աշխատանքների իրականացում, որին կներգրավվեն մարզից արտագնա աշխատանքի չմեկնած քաղաքացիները։

«Աննախադեպ ծավալով շինարարական աշխատանքներ են նախատեսվում, որոնք դեռևս անցյալ տարի պետբյուջեի նախագծով հաստատվել են։ Հենց երեկ կառավարության նիստում հաստատվեց Կոտայքի մարզում երեք հուշարձանների վերականգնմանն ու բարեկարգմանն ուղղված մեծ մասշտաբի բյուջեի հասցեագրումը։ Դա ևս ուղղված է սոցիալական վիճակի մեղմմանը։ Տեղական տուրք ու վճարների առումով դինամիկան տարվա երկրորդ կեսին հուսադրող կլինի։ Մենք հավաքագրում էինք այդ քաղաքացիների տվյալները։ Այս պահին մոտ 250 հայտ ենք ստացել։ Մենք այդ քաղաքացիների տվյալները, ըստ իրենց բնակավայրի, տրամադրելու ենք մրցույթները շահած կառուցապատողներին, որպեսզի տվյալ քաղաքացիներին ներգրավեն շինաշխատանքներում։ Կարող եմ ասել, որ Կոտայքի մարզի շուրջ 105 սուբվենցիոն ծրագրերից 11-ը կառավարությունը հաստատել է։ Կոտայքի մարզում նախատեսվում է կառուցել ու հիմնակառուցել շուրջ 15 մանկապարտեզ ու 10 մշակույթի տուն։ Առնվազն 25 կրթական ու արտադպրոցական դաստիարակության հաստատությունների մասին է խոսքը։ Այդ աշխատանքներում ևս ներգրավվելու են այն քաղաքացիները, ովքեր հայտեր են ներկայացրել»,- ներկայացրեց մարզպետ Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ մարզում կոմպետենտ շինարարական կազմակերպությունների խիստ կարիք ունեն։ «Շինկազմակերպություններ կան, որոնք գալիս են, մրցույթները շահում ու մրցույթի պահանջներին համապատասխան որակ չեն կարողանում ապահովել։ Մեկ-երկու դեպք ունենք։ Մեր համայնքների տրամադրած տվյալներով, վերահսկողական ծառայությունների վեր հանած փաստերով՝ մենք խզել ենք պայմանագրերը, ու այդ ընկերությունները ներառվել են սև ցուցակում»,-  ամփոփեց Կոտայքի մարզպետը։

 Գյուղատնտեսական առումով առանձնահատկություններ ունեցող Արագածոտնի մարզի ղեկավար Համբարձում Մաթևոսյանը տեղական տուրքերի հավաքագրման վերաբերյալ նշեց, որ իրենց քաղաքային համայնքներում՝ Էջմիածին, Մեծամոր, Արմավիր, այս տարի խնդիր չունեն։ Ավելին, մարզպետի խոսքով, Էջմիածին քաղաքում նախորդ տարվա համեմատ հավաքագրման տվյալներն ավելացել են։

«Իսկ գյուղական 94 համայնքներում մեր հիմնական հավաքագրումները տեղի են ունենում տարվա երկրորդ կեսից սկսած՝ հաշվի առնելով մարզի գյուղատնտեսական առանձնահատկությունները։ Առաջին բերքից՝ հունիս ամսից հետո մեզ մոտ հավաքագրումների բարձր տեմպ է սկսվում։ Եթե այդ տեմպը չեղավ, նշանակում է հետընթաց ունենք։ Մեր մարզում հավաքագրումների փուլը սկսվում է հունիս ամսից՝ բալի առաջին բերքից հետո»,- ասաց մարզպետը, ապա ավելացրեց՝ իրենց մարզը տարիներ շարունակ հավաքագրումների տոկոսով 7-րդ տեղից բարձր չի եղել։

«2019 թվականին բոլոր մարզերի թվում առաջինն է եղել։ Հիմա հուսանք՝ այդ տեմպերը կպահենք։ Ամեն ինչ անելու ենք տեմպը պահելու համար։ Քաղաքային բնակավայրերում տվյալները հուսադրող են։ Ավելի լավ է լինելու»,- ներկայացրեց Արագածոտնի մարզպետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում