Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 800 միլիոն դոլար է հավաքել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար՝ գրում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ նախնական գնահատականներով՝ այդ նպատակների համար կազմակերպությանը անհրաժեշտ է 1,7 միլիարդ դոլար:
«Մեր կարիքները հստակեցվել են` 1,7 միլիարդ դոլար COVID-19- ի դեմ պայքարի համար: Դրանից 800 միլիոն դոլարն արդեն ստացվել կամ հայտագրվել է: Բայց 900 միլիոն դոլար բավարար չէ», – ասել է է ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը: