Համաշխարհային բանկը (ՀԲ) հավանություն է տվել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի ֆոնին Բելառուսին ֆինանսական աջակցության փաթեթի հատկացմանը` 90 միլիոն եվրո՝ առողջության ազգային համակարգը ամրապնդելու համար: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով հանրապետությունում ՀԲ ներկայացուցչության մամուլի ծառայությանը:
Այս միջոցները կօգնեն բավարարելու հանրապետության առողջապահական համակարգի կարիքները բժշկական սարքավորումների և անձնակազմի վերապատրաստման ոլորտում, այդ միջոցները մասնավորապես կուղղվեն ժամանակակից օդափոխության սարքերի, ցավազրկող դեղամիջոցների և հակաբիոտիկների, ինչպես նաև բժշկական աշխատողների համար անհատական պաշտպանիչ սարքավորումների ձեռքբերմանը:
Միևնույն ժամանակ, Բելառուսում ՀԲ ներկայացուցչության գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Կրեմերը նշել է, որ նախագիծը առավելագույն արդյունքներ կտա միայն սոցիալական հեռավորության պահպանման, ինչպես նաև մարդկանց կամընտիր շարժման սահմանափակումների դեպքում: