Լուրեր
Իշխանության վեթինգի գործընթացը ձախողված է
  • 21:45
  • 2020-05-22
  • Դիտումներ՝ *

ՍԴ ճգնաժամը կլուծվի ոչ թե հանրահավաքի միջոցով, այլ` խորհրդարանի։ Նոր սցենարով ՍԴ նոր նախագահ կընտրվի, 12 տարի պաշտոնավարած դատավորները կհեռացվեն, իսկ թե ինչ ընթացակարգերով դա կիրականացնեն, կսպասեն Վնեետիկի հանձնաժողովի արձագանքին։ Արդարադատության նախարարությունը հենց այս սցենարի առնչությամբ է հարցում ուղարկել հանձնաժողովին։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է փաստաբան, Իրավունքի Եվրոպա միավորում ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանի հետ:

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Ազգային ժողովի միջոցով Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծումը մինիմալիստական լուծում է. «Իրական լուծում կլիներ, եթե յոթ անդամները հեռացվեին Սահմանադրական դատարանից և Ազգային ժողովի կողմից փոփոխության ենթարկվեր Սահմանադրության 213-րդ հոդվածը, ինչպես նաև որևէ կարծիք չհայցվեր Վենետիկի հանձնաժողովից՝ ելնելով մի քանի պատճառներից»:

Լուսինե Հակոբյանի կարծիքով՝ իշխանության վեթինգի գործընթացը ձախողված է:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *