Չկա նման բան, անհնար է, որ լինի նման բան: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե «Իմ քայլը» խմբակցության ներսում խնդիրներ կան և ինքը պետք է վայր դնի մանդատը:
Ինչ վերաբերում է իր և «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի միջև ավելի վաղ տեղի ունեցած միջադեպից հետո լարվածություն ը պահպանվելուն, նա ասաց. «Չեմ կարծում, թե դրանից հետո լարվածությունը պահպանվում է: Համենայնդեպս, իմ իմանալով, այդ միջադեպը հենց այդտեղ վերջացել է:
Անկեղծ ասած իմ թիմակիցներից որևէ մեկի հետ լարվածության խնդիր չունեմ, իսկ Հակոբ Սիմիդյանի հետ պարզապես շփումներն է պասիվացել և վերջ»: