Հայաստանի ներքաղաքական կյանքում հռետորական դիմակայության ուժգնությունը նկատելի է և թերևս աննախադեպ: Առայժմ այդ ուժգնությունը հազիվ թե հնարավոր լինի դիտարկել քաղաքական մակարդակում, քանի որ հանրային վստահելիության տեսանկյունից ուժերի հարաբերակցությունը բալանսավորված չէ: Այսինքն՝ որքան էլ խոսվի Նիկոլ Փաշինյանի վարկանիշի հնարավոր նվազումից, ակնառու է, որ դեռևս չկա որևէ այլ ուժի կամ գործչի հանրային վարկանիշ, որն ի վիճակի է իրական մրցակցության մեջ լինելու Փաշինյանի վարկանիշի հետ: Այնուամենայնիվ ինչով է սա վտնագավոր: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «GALLUP International Association»-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արամ Նավասարդյանի և վերլուծաբան Աղասի Մարգարյանի հետ: