Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է վաճառել Վլադիմիր Լենինի «մումիան»: Այս մասին քաղաքական գործիչը գրել է Twitter-ում:
«Լենինը լավ վիճակում է, նրան մումիացրել են 96 տարի առաջ»,-գրել է Ժիրինովսկին:
Նրա կարծիքով, նման գնում կցանկանան կատարել «Չինաստանը, Վիետնամը կամ ինչ-որ մի ուրիշ կոմունիստ»: Ընդ որում Ժիրինովսկին ընդգծել է, որ այդպիսով Ռուսաստանի բյուջեն զգալի միջոցներ կստանա: