Ռուսաստանը խախտել է Բաց երկնքի պայմանագիրը, Fox News-ին ասել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայանը:
Մասնավորապես, Օ’Բրայենը Ռուսաստանին մեղադրել էՍպիտակ տան և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա թռիչքներ կատարելու մեջ, ինչպես նաև ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի գտնվելու վայրը լրտեսելու մեջ:
Ընդ որում, խորհրդականի խոսքերով, ԱՄՆ-ը ռուսական ինքնաթիռներին թույլատրել է իր տարածքում թռիչքներ կատարել, իսկ Ռուսաստանն իր երկինքը «փակ» է պահում:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան կողմը դուրս է գալիս Բաց երկնքի պայմանագրից:
Բաց երկնքի պայմանագիրը ստորագրվել է 1992-ին և սկսել է գործել 2002-ին: Այն թույլ է տալիս մասնակից երկրներին (34 պետություն) բաց տեղեկատվություն հավաքել միմյանց զինված ուժերի և գործունեության մասին: