Մենք երկուշաբթի ԱԺ մեր հանձնաժողով ենք հրավիրել և պարոն Գոգյանին, և պարոն Թամրազյանին, որպեսզի հասկանանք, թե այս ընթացքում ինչ խնդիրներ են առաջացել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
«Հատկապես, որ պարոն Գոգյանն իր հրաժարականի հիմնավորման մեջ հստակ նշել է, որ դա առնչվում է անմիջապես պարոն Թամրազյանի հետ: Այս պահին որոշում չկա, որ փակ է լինելու նիտը, բայց կարծում եմ փակ չի լինելու, որովհետև սա այն հարցերից, որ ոչ միայն մեզ է հետաքրքրում, այլ բոլորին»,-ասաց նա: