Լուրեր
Հնարավոր է, ինչպես պատերազմի ժամանակ, վերցնենք նրանց, ովքեր բուժման շանս ունեն․ Արսեն Թորոսյան
  • 15:23
  • 2020-05-22
  • Դիտումներ՝ *

«Հնարավոր է՝ խորը սորտավորման գնանք, որը նաև պատերազմի ժամանակ է արվում, երբ այն պացիենտներին են հիմնականում վերցնում բուժման, որոնք փրկվելու շանս ունեն։ Բայց մենք ամեն ինչ անում ենք, որ դրան չգնանք»,- այսօր Հանրային խորհրդի առցանց նիստի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Այն տարբերակով, որ, եթե այսօրվանից նոր հիվանդ չունենանք, արդյո՞ք արդեն ունեցած հիվանդները մեզ կբերեն խորը սորտավորման, չեմ կարծում, որովհետև բոլոր հիվանդները, ամեն դեպքում, ստանում են բուժօգնություն, նրանք պարզապես հիվանդանոցներում պառկած չեն, որպեսզի նրանց վիճակը չծանրանա, և դա մեզ բավականին լավ հաջողվում է։

  • Դիտումներ՝ *