Sunday, 26 09 2021
Մոուրինյոյի որոշումը․ Մխիթարյանի դիրքն ու դերը հռոմեական դերբիում
18:08
Ռոնալդուն 300 հազար եվրո արժողությամբ նոր մեքենայով է գնացել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաբազա
5 երիտասարդ նորեկ «Արարատում»
Վարազդատ Հարոյանը տեսաուղերձով դիմել է հայ երկրպագուներին
Քանի միլիոնանոց ֆուտբոլիստ է խաղում Հայաստանի ազգային հավաքականում
Խոակին Կապառոսը հանդիպել է Հովհաննես Չեքիջյանի հետ
Ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմն աշխարհի առաջնությունում
Վարազդատ Հարոյանը հայտավորվել է «Բարսելոնայի» հետ հանդիպմանը
Ռուսները կրկին ափսոսում են․ Որոշումներ ի շահ Հայաստանի․․․
18:59
Արսեն Զախարյանը կարող է հայտնվել Բունդեսլիգայում
«Արարատի» հարձակվողը կարիերան կշարունակի Հունգարիայում
Պրեմիեր լիգա․ «Նոան» հաղթեց արտագնա խաղում
Հայաստանի պատանեկան հավաքականը հավաք կանցկացնի
Արթուր Ալեքսանյանի և Կարապետ Չալյանի տղամարդկային որոշումը․․․
«Արարատը» հաղթեց և հավասարվեց առաջատարին
14:26
Մի շարք սպորտսմենների պատվավոր կոչումներ է շնորհվել
Ճգնաժամային հրաժարական․ Ինչ է կատարվում Հայաստանի չեմպիոնի հետ
12:34
Իսպանական Լա լիգայի շնորհավորական ուղերձը
VBET Պրեմիեր լիգա․ «Ալաշկերտը» կրկին չհաղթեց
Ինչպես է Արմեն Մաշակարյանը հաղթում ադրբեջանցի մրցակցին
Հայաստան – Լեհաստան հանդիպման տոմսերը վաճառքում են
Հրմշտոց ու տուրուդմփոց․ Քանի մարդ կզրկվի Հայաստան-Գերմանիա հանդիպումը դիտելուց
Վահան Բիչախչյանի դուբլը
Հայաստանի ազգային հավաքականի դիրքը ԱՊՀ-ում և տարածաշրջանում
Բռնցքամարտը կհանվի՞ Օլիմպիական խաղերի ծրագրից
14:36
Հայ գեղասահորդները կպայքարեն Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար
VBET Հայաստանի գավաթ․ «Արարատ-Արմենիան» հաղթեց «Լեռնային Արցախին»
17:10
Օլիմպիական խաղերին մասնակցած և հաղթած մարզիկների պարգևավճարները կավելանան
Քանի հայ ֆուտբոլիստ է խաղում Եվրոպական թոփ լիգաներում
14:52
Ոչխարների պատճառով Ռոնալդուն փոխել է առանձնատունը

Եթե մեր պետությանը պետք է, ապա «Ուրարտուն» կմասնակցի Չեմպիոնների լիգային. Արա Պողոսյան

Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը հնարավորություն ունի մասնակցելու Չեմպիոնների լիգայի 2020-21թթ. խաղարկությանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկացավ ակումբի հիմնադիր Արա Պողոսյանի հետ զրույցում:

– Պարոն Պողոսյան, համաճարակի պատճառով Հայաստանի Ա լիգայի խաղարկությունն անավարտ է մնացել, ինչպե՞ս է ստացվել, որ «Ուրարտու» ակումբն իրավունք ունի մասնակցելու Չեմպիոնների լիգայի խաղարկությանը:
– ՖԻԲԱ-ի կողմից անցկացվող Չեմպիոնների լիգայի խաղարկությանը մասնակցելու հրավեր են ստանում եվրոպական բոլոր երկրների ակումբները: Այո, Ա լիգան դեռ անավարտ է, բայց մենք ունենք վեց ակումբներ, որոնցից միայն «Ուրարտուն» է հետաքրքրված Չեմպիոնների լիգայի խաղարկության մասնակցությամբ, քանի որ ֆինանսական լուրջ միջոցներ են անհրաժեշտ այդ մրցաշարում հանդես գալու համար: Դեռ հարց է, թե արդյոք մենք կմասնակցե՞նք, թե՞ ոչ: Այս պահին քննարկում ենք մասնակցության հարցը: Ա լիգայի վերաբերյալ էլ դեռ քննարկումներն ընթանում են: Հնարավոր է, որ աշնանը խաղանք փլեյ-օֆֆի հատվածը:

– Ինչի՞ց է կախված մասնակցության հարցը, և որքանո՞վ է հավանական, որ երկարատև ընդմիջումից հետո հայկական ակումբ կտեսնենք եվրագավաթներում:

– «Ուրարտու»-ում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի մի շարք խաղացողներ: Եթե մասնակցենք, ապա կհրավիրենք հավաքականի ևս մի քանի խաղացողների, ու ակումբը կդառնա ազգային ընտրանու բազային թիմը: Հավանաբար գիտեք, որ ՖԻԲԱ-ն չեղարկել է ազգային հավաքականների մասնակցությամբ բոլոր հանդիպումները, և Հայաստանի հավաքականն այս տարի պաշտոնական խաղերի չի մասնակցելու: Չեմպիոնների լիգան լավ առիթ է, որ ազգային հավաքականի տղաներին հրավիրենք և մասնակցենք միջազգային ստուգատեսի: Դիմել ենք հովանավորներին, ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, որպեսզի հասկանանք, թե արդյոք մենք կարո՞ղ ենք մասնակցել Չեմպիոնների լիգային: Կարծում եմ, որ սա ազգային հարց է, միայն մեր ցանկությունը քիչ է, որ մասնակցենք: Եթե Հայաստանի Հանրապետությանը պետք է, ապա մենք կմասնակցենք, եթե ոչ, ապա հայտ չենք ուղարկի:

– Ի՞նչ աջակցության մասին է խոսքը:

– Եթե համեմատենք այլ երկրների հետ, ապա մեզ բավական համեստ միջոցներ են պետք: Նախ՝ չունենք մարզադահլիճ: Նախկին «Միկա» մարզադահլիճում խաղալը և մարզվելը վճարովի է, և հաճախ ազատ ժամեր էլ չկան բասկետբոլի համար: Մեզ որոշակի աջակցություն է պետք, որպեսզի կարողանանք արտասահմանից բերել հայ առաջատար խաղացողներին, ուսումնամարզական հավաք կազմակերպենք Երևանում, ընդունենք մրցակից թիմերին: Կարծում եմ՝ շատերը կհամաձայնեն, որ Հայաստանում միջազգային սպորտային հանդիպումների մեծ պակաս կա, և մենք կարիք ունենք նման խաղերի: Հայաստանը դուրս է մնացել միջազգային սպորտային քարտեզից: Սպորտային ակումբը միայնակ չի կարող լուծել բոլոր հարցերը, ուստի ակնկալում ենք պետության և տարբեր հովանավորների աջակցությունը:

– Չեմպիոնների լիգայում բավական ուժեղ թիմեր կան: Մարզական տեսանկյունից ի՞նչ հեռանկարներ եք տեսնում այդ մրցաշարում:
– Մենք կարող ենք մասնակցել որակավորման առաջին փուլին, որտեղ շատ բան կախված է վիճակահանությունից: Ամեն դեպքում հավաքականի կազմում ունենք մի շարք բարձրակարգ խաղացողներ, որոնց հետ «Ուրարտուն» կկարողանա մարտունակ թիմ ձևավորել և արժանապատիվ ելույթ ունենալ: Անհրաժեշտ է լիարժեք նախապատրաստական փուլ անցնել, խաղալ մի քանի ստուգողական հանդիպումներ, որից հետո բավական լավ շանսեր կունենանք հաղթահարելու որակավորման առաջին փուլը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում