ՊԵԿ-ը 2019թ. ստորագրել է «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրը, որը ներկայացվել է ԱԺ վավերացմանը:
Հարցն այսօր քննարկվել է Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի գլխադասային հանձնաժողովում: ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը խոսել է այն մասին, որ ապրանքների հետագծելիությունը տարածվում է ներմուծում և բացթողում ընթացակարգերի վրա, մեխանիզմը ներդրվելու է փուլային եղանակով, իսկ արդյունքում կրճատվելու է գործարքների իրականացման ժամկետը, բացառվելու են սխալ տեղեկատվության տրամադրումն ու և ապօրինի գործարքները: