Wednesday, 24 04 2024
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Երեք գլխավոր խոչընդոտ և վերապահում՝ Ֆրանսիայից. ինչո՞ւ Հայաստանն առայժմ չի ստանում ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վստահեցմամբ՝ եվրոպացի գործընկերների հետ պայմանավորվածություն կա վիզաների ազատականացման վերաբերյալ բանակցությունները սկսելու հարցում: «Մենք պետք է հասկանանք, որ Եվրամիությունում միգրացիան այսօր ամենասուր քաղաքական պրոբլեմն է, և կան երկրներ, որտեղ առանձնահատուկ սուր է այդ պրոբլեմը։ Նաև մենք խնդիր ունենք, որ նախկինում վիզայի ազատականացման համաձայնագրերի արդյունքները շատ մեծ պրոբլեմներ են առաջացրել եվրոպական մի շարք երկրներում։ Եվ սա շատ նուրբ թեմա է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համար։ Մենք պետք է քայլ-քայլ գնանք առաջ՝ գիտակցելով, որ շատ մեծ պրոբլեմներ կան»,- շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ խնդիրների մասով Հայաստանի վիճակը էականորեն լավ է, որովհետև վերջին տարիներին, ըստ վարչապետի, Եվրամիության երկրներից ապաստան խնդրող քաղաքացիների թիվը 60 տոկոսից ավելի կրճատվել է: «Սա շատ լուրջ փաստարկ է, որ Հայաստանի հետ այդ բանակցությունները սկսեն։ Այդ փաստարկին տեղյակ են, գիտեն, և եվրոպացի շատ լիդերներ ընդունում են դա։ Մենք ունենք հստակ պայմանավորվածություն, որ այդ փաստարկը իրական կյանքում կարտահայտվի՝ բանակցությունների մեկնարկի ձևով։ Սակայն կորոնավիրուսը և ընթացիկ քաղաքական պրոբլեմներն այդ երկրներում խնդիրներ են առաջացնում»,-  նշել է Նիկոլ Փաշինյանը։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը Հայաստանում միակ կազմակերպությունն է, որ վիզաների ազատականացման վերաբերյալ անցկացնում է  մոնիթորինգ, վերջին մոնիթորինգի արդյունքներն ամփոփվել են մեկ շաբաթ առաջ: «Մենք ուսումնասիրում ենք, թե ինչպես  է աշխատանքներն իրականացնում ՀՀ կառավարությունը և մյուս կողմից՝ Եվրամիությունը։ Վիզաների ազատականացման հարցում ունեինք մեկ խնդիր՝ վիզա-դյուրացումից անցնել վիզա-երկխոսության։ Վիզա-երկխոսությունն էլ ենթադրում է ճանապարհային քարտեզի պատրաստում, որի շնորհիվ կկարողանայինք ստանալ ազատ վիզային ռեժիմ։ Դա  տալիս է երաշխիք, որ 1-1.5 տարվա ընթացքում ունենաս վիզա-երկխոսություն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։

Ստեփան Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ խոչընդոտներ կան մի քանի ոլորտներում. «Առաջինը՝ տեխնիկական խոչընդոտ։ Պարզ է՝ ազատ վիզային ռեժիմ Հայաստանը կստանա, երբ ամբողջությամբ անցնի կենսաչափական անձնագրերի։ Կարող է լինեն ազատ խմբեր, որ չուզենան՝ դա իրենց իրավունքն է, բայց ընդհանուր համակարգը պետք է անցնի կենսաչափական անձնագրերի, որպեսզի մարդու նույնականացումն արվի, եթե նա ուզենա անօրինական մնալ Եվրոպայում։ Բացի այդ՝ պարզվեց, որ խնդիրներ կան որակի հետ կապված, և կառավարությունն աշխատում է այն ուղղությամբ, որ անձնագրերի որակը լավը լինի, նույնիսկ դիվանագիտական անձնագրեր ունեցող մարդիկ են իրենց դժգոհությունը հայտնում։

Երկրորդ խնդիրը կապված է անձնական տվյալների պահպանության հետ։ Ոստիկանության ներսում կա համապատասխան մարմին, որը դրանով զբաղվում է։ Այդ մարմինը պետք է անկախ լինի, և պետք է բացառվի, որ մարդկանց անձնական տվյալները փոխանցվեն երրորդ երկրին։ Դուք գիտեք, որ մենք որոշ պայմանավորվածություններ ունենք Ռուսաստանի հետ, և պարզ է, որ Ռուսաստանն ազատ է մտնել ու մեր տվյալներն ունենալ։ Օրինակ՝ դու արտասահմանում եղել ես, քո տվյալները կարող են փոխանցել Ռուսաստանին, իսկ դա անթույլատրելի է։ Կառավարությունն արեց մի շարք քայլեր, որի համաձայն՝ մարդու տեղաշարժին, մարդու հեռախոսազանգերին կարող են հետևել, ու կորոնավիրուսի հաղթահարումից հետո դու դրանք պետք է վերացնես։ Դրանք հակասում են կարևորագույն սկզբունքի՝ մարդու տվյալները ոչ ոքի  չի կարելի տրամադրել։ Մարմինը, որ դրանով զբաղվում է, պետք է անկախ լինի, տեխնիկայով հագեցած, ու ոչ ոք իրավունք չունի ասելու՝ փոխանցեք այդ տվյալները։ Այդ սկզբունքին շատերն են կողմնակից, ու պետք է իրականացնել։ Այստեղ շատ բաներ են արված, բայց բավարար չեն»։

Երրորդ խոչընդոտը, ըստ Ստեփան Գրիգորյանի, կապված է մարդու իրավունքի ոլորտի հետ. «Հայաստանում դեռ չի ընդունվել հակախտրականության օրենսգիրքը։ Առանց դրա՝ հույսեր չփայփայենք։ Կան մարդիկ և՛ հասարակությունում, և՛ կառավարությունում, որ համարում են, թե դա կարելի է շրջանցել, բայց դա բացառվում է։ Այո՛, պետք է քննարկումներ լինեն, հասարակությունը պետք է իր կարծիք հայտնի, բայց դու պետք է մարդու իրավունքների հետ կապված այդ օրենքն ընդունես։ Իմ կարծիքն այն է, որ  գլխավոր խոչընդոտները հենց այս երեքն են»։

Մեր զրուցակիցն արձանագրում է՝ Եվրոպան վերջնագրերով չի խոսում, պարզապես տեղեկացնում է՝ մեր մոտեցումները սրանք են, և եթե դու դրանք ընդունում ես՝ ազատ վիզա կստանաս. «Շատերը չեն հասկանում, թե ինչի համար է անհրաժեշտ հակախտրականության օրենսգիրքը, դրա մեջ դավադրություն ու դավաճանություն են տեսնում։ Բայց իրավիճակն ավելի քան պարզ է։ Չստացվի այնպես, որ ազատ վիզային ռեժիմը տրամադրվի, կանայք գնան Եվրոպա ու ասեն՝ գիտեք ինչ, մեզ մոտ հակախտրականության օրենսգիրք չկա, մեր նկատմամբ խտրական վերաբերմունք է, օրենքն էլ մեզ չի պաշտպանում։ Սա շատ տրամաբանական մոտեցում է։ Ահա այս երեք գլխավոր խոչընդոտներն են, որոնց հետ կապված մենք պետք է աշխատանք տանենք»։

Ստեփան Գրիգորյանը միևնույն ժամանակ արձանագրում է՝ կան որոշ խնդիրներ նաև Եվրամիության առանձին անդամ երկրների հետ. «Օրինակ՝ ՍԵՊԱ-ի համաձայնագրի հետ կապված շատ լավ ստացվեց, հիմնականում դժգոհություններ չկային, գրեթե բոլորը վավերացրին պայմանագիրը, մնաց երեք կամ չորս երկիր, կորոնավիրուսի հետ կապված՝ գործընթացը երկարեց։ Բայց վիզաների ազատականացման հետ կապված կան խոչընդոտներ, ու ամենակոշտ դիրքորոշումն ունի Ֆրանսիան, քանի որ բավականին մեծ թվով հայեր գնում-հանձնվում են, ապաստան հայցում և դա անում են առողջական խնդիրներից ելնելով։ Հիմա ծանր հիվանդներ ունեցող շատ քաղաքացիների Ֆրանսիան բուժեց, բայց այդ պարտքերը մնում են իրենց երկրի վրա։ Հայերի նկատմամբ կա դրական վերաբերմունք, բայց ասում են՝ հայերը գալիս են, մենք բուժում ենք, բայց դրա գումարը ոչ ոք չի տրամադրում։ Ուրեմն գլխավոր ու ամենալուրջ դիտողությունն ունի Ֆրանսիան։ Ֆրանսիացիները շատ պրոֆեսիոնալ բան են ասում. ես Բրյուսելում էլ հանդիպումներ եմ ունեցել ֆրանսիացիների հետ։ Նրանք ասում են՝ Հայաստանը մեր բարեկամ երկիրն է, ԵՄ մուտք գործելու հայցվորներից 12-14 տոկոսին մերժում ենք տրամադրում, իսկ Ֆրանսիան՝ 20 տոկոսին։ Ասում են՝ եթե ազատ վիզային  ռեժիմ լինի, այդ 20 տոկոսը կգա Ֆրանսիա։ Մենք կարծում ենք, որ այդ 20 տոկոսն այն մարդիկ են, որոնք անօրինական կերպով են ուզում Ֆրանսիա գնալ։ Դա է պատճառը, որ ասում են՝ եկեք աշխատենք այս խնդրի շուրջ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում