Thursday, 25 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ

«Առաջնային է իսրայելական փորձի կիրառումը. մեզ պետք է պահեստազորի կազմակերպման նոր համակարգ»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը:

– Պարոն Հակոբյան, որոշ փորձագետների կողմից  առաջարկ է հնչում ունենալ, այսպես ասած,  երկու բանակ՝ հաշվի առնելով Հայաստանի առջև ծառացած արտաքին հնարավոր ռազմական մարտահրավերները: Առաջինը՝ գործող պարտադիր ու ժամանակի ընթացքում դեպի պրոֆեսիոնալ բանակի վերածվող զինված ուժերը, երկրորդը՝ պահեստազորային բանակը: Դուք, որպես ռազմական փորձագետ, ի՞նչ կարծիք ունեք  դրա վերաբերյալ, համամի՞տ եք այս գաղափարին, եթե այո, ապա ինչո՞ւ, և ըստ Ձեզ՝ ի՞նչ առանձնահատկություններ կարող է ունենալ պահեստազորային բանակը, իսկ եթե ոչ, ապա ինչո՞ւ՝ ի՞նչ խնդիրներ եք ստեղծման պարագայում տեսնում:

– Այն, որ մեզ պետք է պահեստազորի կազմակերպման նոր համակարգ, անվիճելի է, քանի որ այս ոլորտում մենք այժմ գործում ենք խորհրդային համալրման մոդելի հիման վրա, ինչը որևէ կերպ չի համապատասխանում Հայաստանի անկախ Հանրապետության իրականություններին: Խնդիրն այն է, որ խորհրդային մոդելը նախատեսված էր հսկայական ռեսուրսներ ունեցող մի երկրի համար, որը պատրաստվում է համաշխարհային պատերազմ վարել, իսկ Հայաստանի Հանրապետության առջև դրված խնդիրներն այլ են: Խորհրդային մոդելը նաև մեծապես չի արտահայտում մեր ազգային մտածելակերպը: Այս ամենը մի մեծ և բարդ թեմա է, դուրս այս հարցազրույցի սահմաններից: Ինչ վերաբերում է այն հարցին, թե համամի՞տ եմ ես արդյոք կոնկրետ գաղափարին, ապա արտահայտվելը դժվար է, քանի որ կոնկրետ  մեխանիզմների մասին տվյալները բացակայում են, ամեն ինչ շատ անորոշ է:

– Հայաստանի և Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման գործում առանցքային ի՞նչ  դերակատարում կարող է ունենալ  պահեստազորային բանակը, նրա արդյունավետությունն ինչպիսի՞ն կլինի:

– Դժվար է մեկնաբանել, քանի դեռ կոնկրետ որևէ մեխանիզմի ծանոթ չենք: Կարևորը սկզբունքն է՝ մեր պահեստազորը պետք է լինի արագ հավաքվող, մոբիլ, խաղաղ պայմաններում ուսուցանվող, հնարավորինս ճշգրիտ կերպով կցված իր պահեստային ստորաբաժանումներին:

– Ի՞նչ մոդելով կարող է աշխատել պահեստազորային բանակը, օրինակ՝ առաջարկի հեղինակ փաստաբան Նորայր Նորիկյանը կարծում է, որ այն կարող է ունենալ երկու մոդել՝  առաջինը՝ ՀՀ զինված ուժերի գործող կառուցվածքի նույնությամբ ստեղծել պահեստազորային զինված ուժեր և ըստ ստորաբաժանումների ամրակցել զինված ուժերի գործող ստորաբաժանումներին: Երկրորդ՝ ՀՀ զինված ուժերի գործող ստորաբաժանումներից զորացրված յուրաքանչյուր զինծառայողի (ըստ իր զբաղեցրած հաստիքի) հաշվառել նույն զորամասում ստեղծված պահեստազորային ստորաբաժանմանը:

– Առանձին և բարդ թեմա է, չեմ ուզում մեկնաբանել որևէ առաջարկ, եթե կոնկրետ մեխանիզմները դեռևս ներկայացված չեն:

– Պարոն Հակոբյան, եթե այս առումով կատարել եք նաև միջազգային փորձի ուսումնասիրություն, ապա միջազգային պրակտիկան ի՞նչ է ցույց տալիս, ի՞նչ օրինակներ կան աշխարհում:

– Իմ խորին համոզմամբ` մենք պետք է որպես հիմք ընդունենք իր հիմնական հատկանիշներով մեր ազգին և պետականությանը կրկնող մոդելները, որոնք կյանքի հաջող փորձություն են անցել: Այս առումով  կարծում եմ, որ առաջնային է իսրայելական փորձի կիրառումը, քանի որ հրեա ժողովրդի և իր պետականության պայմանները առավելագույնս են նման Հայաստանի Հանրապետության իրողություններին: Միաժամանակ կարևորում եմ այն հանգամանքը, որ ամեն ինչ դիտարկվի պետաիրավական բարեփոխումների հստակ համատեքստում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում