Wednesday, 24 04 2024
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ

«Ոմանք մտածում են խլել այդ գրասենյակները». «Իմ քայլ»-ում տարակարծիք են․ ԵԿՄ-ին տարածքներ տալու հարցը կհանվի՞ օրակարգից

Երևանի ավագանին մայիսի 26-ի նիստում կքննարկի «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով Երևանի տարբեր հատվածներում 8 տարածք տրամադրելու հարցը: Տարածքներից 5-ը մանկապարտեզներում է, 1-ը մարզասրահում է, 2-ը՝ գրասենյակներում:

Նախագծով առաջարկվում է Երևան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը (ոչ բնակելի տարածքները) անհատույց օգտագործման իրավունքով «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը տրամադրել 5 տարի ժամկետով: Բացի Երևանի Փոքր Կենտրոնում ավելացող երկու գրասենյակային տարածքից՝ մյուս տարածքներն արդեն իսկ անհատույց օգտագործման իրավունքով տրված էին ԵԿՄ-ին, և  այս նախագծով առաջարկվում է երկարաձգել պայմանագրերի ժամկետները:

Տարածքները տրամադրվելու կամ վերատրամադրվելու ակնկալիքով Երևանի քաղաքապետարան դիմել է ԵԿՄ-ն:

Մեր  ունեցած տեղեկություններով Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում տարակարծիք են այս նախագծի շուրջ: Ավագանիներից ոմանք տարբեր հիմնավորումներով  դեմ են արտահայտվում այդ տարածքները ԵԿՄ-ին տրամադրելու հարցին, ավելին՝ քննարկվում է անգամ մայիսի 26-ի նիստի օրակարգից այդ հարցը հանելը:

Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանի հետ: Վերջինս նախ հայտարարեց, որ իրենց խմբակցությունում ինքը և Թեհմինա  Վարդանյանը միանշանակ կողմ են քվեարկելու այս նախագծին, ինչպես նաև նշեց, որ գրեթե վստահ է, որ իրենց խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանիները նույնպես կողմ կքվեարկեն, իսկ «Իմ քայլը» խմբակցությունում այս առումով տիրող իրավիճակի վերաբերյալ նա ձեռնպահ մնաց մեկնաբանություն անել՝  շեշտելով միայն, որ իր համար անհասկանալի ու անընդունելի է այդպիսի հարցի շուրջ տարաձայնությունների առկայությունը:

«Օրենքով նախատեսված կարգով 5 տարին մեկ  այդ գրասենյակների գործողության ժամկետը պետք է երկարաձգվի ու հիմա կրկին եկել է դրա ժամանակը, ընդ որում՝ այդ գրասենյակների մի մասը դեռևս 1990-ական թվականներից գործող տարածքներ են, որոնք որպես ԵԿՄ գրասենյակային տարածքներ են ծառայել: «Իմ քայլի» ավագանիներից ոմանք, երբ դեմ են արտահայտվում ու ասում են, թե մանկապարտեզների տարածքներում չպետք է այդ գրասենյակները լինեն, ապա  նրանք մոռանում են, որ երկրապահի հայրենասիրական առարկան է նույնիսկ դպրոցներից  հանվել, իսկ հիմա, եթե գոնե այս ճանապարհով  երեխաները կրկին հնարավորություն ունենան ծանոթանալու այդ ամենին, շփվեն այդ մարդկանց հետ, ապա դա պատիվ է միայն ու բացի այդ՝ դրանք առանձին մուտքով տարածքներ են, որոնք հաստատ չեն խանգարելու»,-ընդգծեց Անի Խաչատրյանն ու միևնույն ժամանակ հավելեց նաև.

«Դեռ ամիսներ առաջ այդ նախագիծը պետք է գար, սակայն ինչ-ինչ հանգամանքներով հետաձգվում էր, հիմա էլ եկել ու ոմանք փորձում են պրոբլեմ սարքել. կրկնում եմ, որ դրանք դեռևս ԵԿՄ-ի ստեղծման օրվանից գործող տարածքներ են, որոնք հիմա խլելը այդ մարդկանցից՝ բարոյական չի, ավելին՝ սա ամենափոքր բանն է, որ մենք պարտավոր ենք անել ԵԿՄ-ի համար: Բազմաթիվ տարածքներ ենք ունեցել քաղաքում, որոնք տրված են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող կազմակերպություններին՝ որպես գրասենյակ, բայց չէ՞ որ ԵԿՄ-ում էլ բազմաթիվ ազատամարտիկներ կան, ովքեր հաշմանդամություն ունեն ու հիմա նրանց համար ոչ մի բան չենք ուզում անել, ես չեմ հասկանում: Այդ գրասենյակներում հաշմանդամություն ունեցող ազատամարտիկներին է օգնություն բաժանվում, զոհված ազատամարտիկների ընտանիքներին են օգնում, Ապրիլյան պատերազմի ժամանակ այդ գրասենյակները զինկոմիսարիատի դեր են կատարել  և բազմաթիվ այլ խնդիրներ են այնտեղ լուծվել»:

«Լույս» խմբակցության  ներկայացուցիչը  նաև տարօրինակ է համարում, որ տարիներ շարունակ այդ  տարածքները որպես ԵԿՄ գրասենյակներ ծառայելու հանգամանքը որևէ մեկին չի խանգարել, դրանց գործողության ժամկետը երկարաձգելը խնդիրներ չի առաջացրել, սակայն հիմա նրա խոսքով՝ չգիտես ինչու, հանկարծակի ոմանք մտածում են, թե այլևս պետք է խլեն այդ գրասենյակները ԵԿՄ-ից:

«Ես կոչ եմ անում ավագանու իմ գործընկերներին լավ մտածել ու ծանրութեթև անել նման որոշման ընդունումը»,-եզրափակեց Անի Խաչատրյանը:

Խնդրի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ նաև Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցից:

«Այս պահի դրությամբ վերջնական որոշում դեռևս չկա. բոլոր կողմերի հետ՝  թե՛ ԵԿՄ-ի, թե՛ քաղաքապետի, թե՛ խմբակցության ներսում  քննարկումներ են ընթանում այդ հարցի շուրջ և երբ արդեն ամեն ինչ պարզ կլինի, այդ ժամանակ էլ կհայտարարենք մեր միասնական դիրքորոշումը, ներկա պահին աշխատանքային քննարկումներ են ընդամենը:

Ինչ վերաբերում է խմբակցությունում առկա տարակարծություններին, ապա կա պրոքաղաք, պրոհամայնք մոտեցում և կա ԵԿՄ-ի ունեցած ավանդի մոտեցումը. սրանից ելնելով էլ՝  հիմա այդ քննարկումների միջոցով փորձում ենք հնարավորինս լավագույն տարբերակը գտնել և հարցին լուծում տալ, քննարկվում են բոլոր հնարավոր տարբերակները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հասմիկ  Խաչունցը:

Ճշտող հարցին՝ քննարկվո՞ւմ է նաև այդ հարցը մայիսի 26-ի նիստի օրակարգից հանելը, վերջինս պատասխանեց.

«Իսկ ինչու ոչ: Բոլոր տեսակի լուծումներն էլ մեր աչքի առաջ ունենք, բայց այս պահին հստակ ոչ մի բան չեմ կարող հայտնել. կա՛մ ամսի 26-ի նիստի ընթացքում  կա՛մ մինչ  այդ նիստն՝ առաջիկա օրերին,  վերջնական կորոշենք և կհայտարարենք»:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում