Thursday, 18 04 2024
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»

Ընդդիմությունն օրակարգ չունի՝ բոլորը ճառ ասող են. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ընդդիմախոսները մշտապես մեղադրում են իշխանությանն օրակարգ չունենալու մեջ, սակայն այսօր ընդդիմությունն էլ օրակարգ չունի, համենայն դեպս, հասարակության համար այն տեսանելի չէ։ Գուցե ներսում շատ բաներ են եփվում, բայց դրա արդյունքը հրապարակային գործունեության մեջ չի երևում։ Ու, ինչպես ասում են, իշխանությունը փողոցում գցած է, սակայն վերցնող չկա։

Այսօր Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քննադատների պակաս չունի, բայց տպավորություն է, թե բոլորը ճառ ասող են, իսկ զանգ կախող այդպես էլ չկա։ Ո՞րն է ընդդիմության իշխանափոխության սցենարը, ի՞նչ ճանապարհով են ընդդիմադիրները փորձում իրավիճակը շտկել, ի՞նչ հարցի շուրջ պիտի լինի համախմբումը։ Գաղափարական համախմբման տեսանկյունից առաջին հայացքից ամեն ինչ հիշեցնում է նախկինում եղած տխուր փորձը։

Բոլոր ընդդիմադիրներին կապում է մեկ բան՝ իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին, այդպես էր Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրոք։ Ընդդիմությունը հրապարակ էր գալիս ոչ գաղափարական միավորումներով, միակ նպատակն օրվա իշխանության ղեկավարին հեռացնելն էր։ Ու կամաց-կամաց, ներսում առկա տարաձայնությունները, հավակնությունները, ականները ընդդիմությանը մաշում էին, ինչից օգտվում ու դրան նպաստում էր նաև իշխանությունը։

2018-ին մի փոքր այլ էր ամեն ինչ։ Կրկին հարթակում մեկ հարց էր՝ հեռացնել Սերժ Սարգսյանին։ Այս անգամ համախմբումը ոչ թե առանձին ուժերի, այլ քաղաքացիների միջոցով տեղի ունեցավ՝ առանց գաղափարական հենքի, և պատահական չէ, որ կառավարման ղեկին հայտնվեց առանց հայեցակարգի, առանց «իզմ»-երի, գաղափարազուրկ, տեսլական չունեցող իշխանություն, այսպես ասած, ամբոխի իշխանությունը։ Ու դժվար չէր կանխորոշել, թե ինչ որակի կառավարման հետ ենք գործ ունենալու։

Հիմա նորից Հայաստանի քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է, բայց առավել կարևոր է այն, թե ինչ թիմ է փոխարինելու նրան, ինչ արժեհամակարգ ու տեսլական ունեցող ուժ։ Օրերս Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը, որպես իրավիճակի լուծում, իմքայլականներին առաջարկել էր այլ վարչապետ ընտրել։

Այսինքն, կրկին ապավինում են իմքայլականների քաղաքական գիտակցությա՞նը, ինչի առնչությամբ բավական մեծ կասկածներ կան։ Սակայն սա Փաշինյանի ընդդիմախոսներից միայն մեկի առաջ քաշած սցենարն է, իսկ ի՞նչ են մտմտում մյուս բոլոր ընդդիմախոսները, որոնք այս տարբերակին համաձայն չեն, բայց սեփականն էլ չեն ներկայացնում հանրությանը։ Ի վերջո, ինչպե՞ս հեռացնել Փաշինյանին, ու ովքեր են գալու իշխանության, ինչ «փրկիչ» ծրագրերով։

Փաստ է, որ այսօր քաղաքական գործընթացները տեղափոխվել են ընդդիմադիր ու հատկապես արտախորհրդարանական ուժերի դաշտ և իրավիճակը ճիշտ հունով տանելու թիվ 1 պատասխանատուն հենց ընդդիմությունն է, իշխանությունն առավելագույնն արել է, որ իրենից այլևս ոչինչ կախված չլինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում