Ինչպես հաղորդում է ՍԱՆԱ գործակալությունը, Ալ-Բուսեյրայի շուկայի հրապարակում, Դեյր էլ-Զոր քաղաքի մերձակայքում պայթյուն է որոտացել, տեղի բնակչության շրջանում կան զոհեր:
Հաղորդվում է, որ պայթյունի պատասխանատվությունը ստանձնել են ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալները:
«Ըստ տեղական ոստիկանության տվյալների, Ալ-Բուսեյրայի շուկայի հրապարակում տեղի ունեցած ռումբի պայթյունի հետևանքով մի քանի խաղաղ բնակիչներ են զոհվել և վիրավորվել… Պայթուցիկը տեղադրված է եղել մոտոցիկլետներից մեկի վրա», – ասվում է հաղորդագրության մեջ:
Զոհվածների և վիրավորների թիվը ճշգրտվում է: