Friday, 19 04 2024
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Ինչ կապ ունի Արևիկ Անափիոսյանը Թամրազյանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանի անվան շուրջ բարձրացված աղմուկը խորը արմատներ ունի, որոնք տանում են դեպի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի նախկին տեղակալ Արևիկ Անափիոսյանը:

Բանն այն է, որ Թամրազյանի ու Անափիոսյանի փոխհարաբերությունները վաղուց են լարված եղել, և այժմ լուրեր կան, որ Թամրազյանի դեմ դավեր է նյութում նախկին գործընկերը: Խոսվում է այն մասին, որ Թամրազյանն է կարողացել այնպիսի փաստեր ներկայացնել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին` ընդդեմ փոխնախարարի, ինչի պատճառով որոշում է կայացվել Արևիկ Անափիոսյանին ազատել աշխատանքից:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունները ճշտել Արևիկ Անափիոսյանից, որը մեզ հետ զրույցում ժխտեց՝ հավաստիացնելով, թե նման բան չկա, իսկ Թամրազյանի շուրջ կատարվող իրադարձությունների վերաբերյալ ասաց, որ եղելության մասին տեղեկանում է մամուլից: Հավելենք նաև, որ երեկ և նախորդ օրը փոխնախարար Թամրազյանը կանչվել էր Ազգային անվտանգության ծառայություն` ըստ մամուլի, ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հետ «ռազբորկա» անելու համար:

Սակայն Թամրազյանը մանրամասներ չէր հաղորդել՝ ասելով, թե պարզապես զրույց է եղել, այլ ոչ թե հարցաքննություն ԱԱԾ-ում: Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երկուշաբթի օրը՝ մայիսի 25-ին, տեղի է ունենալու Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերով հանձնաժողովի արտահերթ նիստ, որին ներկա են լինելու Սմբատ Գոգյանն ու Գրիշա Թամրազյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում