Բրիտանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է Բաց երկնքի պայմանագրին երկրի հավատարիմ մնալու մասին, հաղորդում է ՌՒԱ «Նովոստին»։
Բրիտանիան շարունակում է աշխատել ընդհանուր անվտանգության շահերից ելնելով։ Սակայն բրիտանական խորհրդարանում ըմբռնումով են մոտեցել «մերձավոր դաշնակցի»՝ ԱՄՆ-ի որոշմանը։
«Բրիտանիայի կառավարությունը ընդունում է նրանց (ԱՄՆ-ի) անհանգստությունը Ռուսաստանի կողմից պայմանները խախտելու կապակցությամբ»,- հավելել է ներկայացուցիչը։
«Բաց երկնքի մասին» պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում և սկսել է գործել 2002 թվականից։ Պայմանագրի մասնակից 34 երկրների օդային տարածքներում պարբերաբար դիտարկումներ իրականացնելու նպատակով կատարվում են թռիչքներ` զինուժի և սպառազինության փոխադարձ վերահսկողության նպատակներով։