Նոյեմբերի 21-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքում մեկնարկած պատանիների և մինչև 23 տարեկան կանանց ու տղամարդկանց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մինչև 23 տարեկանների պայքարում 69 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց հայազգի Վանիկ Ավետիսյանը ընդհանուր 300կգ արդյունքով: Մեր մյուս մարզիկը նույն քաշային կարգում զբաղեցրեց չորրորդ տեղը: Դավիթ Մուրադյանը երկամարտում ցույց տվեց 295 կգ արդյունք: