Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որ Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից է ընտրված, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Թուրքիայի Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի դեմ։
Այն ժամանակ, երբ Էքրեմ Իմամօղլուն Բեյլիքդյուզու շրջանի քաղաքապետն էր, Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն ընթացք էր տվել Իմամօղլուի դեմ հարուցված 27 քրեական գործի։
Իմամօղլուն իր հայտարարության մեջ նշել է, որ Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն և քննիչ Արիֆ Յըլդըրըմը փորձել են իր պաշտոնավարության հետ կապված շինծու մեղադրանքներով քրեական գործեր հարուցել իր դեմ։