Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ֆրանկ Փալոնը և Հայ դատի հանձնախումբը կոչ են արել ԱՄՆ-ին դատապարտել Ադրբեջանի զորավարժությունները

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ղեկավարները և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը երկու առանձին նամակ են հղել ԱՄՆ վարչակազմին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Ադրբեջանում անկացվող լայնածավալ զորավարժությունների վտանգների վերաբերյալ։ Նրանք ԱՄՆ վարչակազմին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ներկայացրել են այն լուրջ վտագները, որոնք կարող են առաջանալ Ադրբեջանի կողմից անցկացվող լայնածավալ զորավարժությունների ժամանակ։

«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնին և բոլոր նրանց, ովքեր միացել են նախաձեռնությանը, որպեսզի զգուշացնեն ԱՄՆ վարչակազմին և միջազգային հանրությանը համաճարակային պայմաններում Ադրբեջանի անխոհեմ քայլերի մասին»,- ասել է ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի կառավարության հետ կապերի տնօրեն Թերեզա Երիմյանը։

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը և Հայ դատի հանձնախմբի ղեկավարները առաջին նամակը հղել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին և Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Մարկ Էսպերին, իսկ երկրորդը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Նրանք նամակում նշել են, որ այդ զորավարժությունները վտանգավոր են, խախտում են դիվանագիտական համաձայնագրերը և կարող են ապակայունացնել անվտանգությունը Հարավային Կովկասում այն ժամանակ, երբ կորոնավիրուսը հարյուր հազարավոր կյանքեր է  խլել։

Նրանք նամակներում կոչ են արել ԱՄՆ վարչակազմին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանում անցկացվող զորավարժությունները:

Ֆրանկ Փալոնը և Հայ դատի հանձնախմբի ղեկավարները պետքարտուղար Պոմպեոյին և պաշտպանության նախարար Էսպերին հասցեագրված նամակում նաև անհանգստություն են հայտնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի անվտանգության ոլորտին 100 մլն դոլար օգնություն տրամադրելու վերաբերյալ։

Մայիսի 20-24-ն Ադրբեջանում անցկացվում են լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ: Դրանց հիմնական թեման գիշերային ժամին, հակառակորդի հարձակման կանխումն է, նրան տարբեր ուղղություններով հակահարված տալը՝ անցնելով հարձակման: Զորավարժություններում ներգրավված է մինչև 10 հազար զինծառայող, 150 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, մինչև 200 տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային սարքավորումներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մինչև 35 ինքնաթիռ և ուղղաթիռ:

Համաձայն Վիեննայի 2011թ. Փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1 ենթակետի՝ զորավարժությունները ենթակա են հայտարարման, եթե դրանցում ընդգրկված են ամենաքիչը 9000 մարդ, ներառյալ աջակցող զորքերը, ամենաքիչը 250 մարտական տանկ, ամենաքիչը 500 մարտական զրահապատ մեքենա, ամենաքիչը 250 ինքնագնաց և հետագլոր (քարշարկվող) հրետանային միջոցներ, ականանետեր և ռեակտիվ համազարկային միջոցներ (100 մմ և ավել):

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը նախապես չզգուշացված լայնածավալ զորավարժությունների անցկացմամբ խախտել է ԵԱՀԿ հանձնառությունը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում