Թուրքիայի Իզմիր քաղաքի որոշ մզկիթների բարձրախոսներով մայիսի 20-ին ազանի ձայնի փոխարեն հնչել է «Bella ciao» իտալական հայտնի երգը։
Այդ դեպքը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել մուսուլմանական շրջանակների մոտ, սոցցանցերում, ինչպես նաև թուրքական ԶԼՄ-ներում։
Չնայած դժգոհության մեծ ալիքին սոցցանցերում բազմաթիվ օգտատերեր կիսվել են տեսանյութերով՝ գովաբանելով այն մարդկանց, որոնք կապ ունեն կատարվածի հետ։
Իզմիրի գլխավոր դատախազությունը դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսել երգը հնչեցնող անձանց, ինչպես նաև սոցցանցերում նրանց աջակցող օգտատերերի նկատմամբ։ Նշված անձինք մեղադրվում են կրոնական արժեքները ոտնահարելու մեջ։
Հատկանշական է այն հանգամանքը, որ միջադեպը տեղի է ունեցել իսլամական պահքի՝ Ռամադան ամսվա ընթացքում։