Saturday, 20 04 2024
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում

Ճամբարակի համայնքապետի նկատմամբ խուլիգանության հոդվածով քրեական գործ է հարուցվել. Նա հերքում է անհերքելին

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ քրեական գործ է հարուցվել Ճամբարակ խոշորացված համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի նկատմամբ։ Մենք դեռևս մայիսի 8-ին գրել էինք, որ միջադեպ է տեղի ունեցել Ճամբարակ խոշորացված համայնքում։ Համայնքի ղեկավարը՝ իր երկու ընկերների հետ, համայնքում հայհոյանքներ էր հասցրել համայնքի բնակչուհիներից մեկին ու նրա երեխաներին։ Դեպքին ականատես էին եղել նաև համայնքի բնակիչները, քանի որ միջադեպը տեղի է ունեցել արոտավայրից հոտը վերադառնալու ժամին: Դրանից հետո համայնքի ղեկավարի մայրը մյուս որդու՝ համայնքի ղեկավարի եղբոր՝ Պավել Ադամյանի հետ էր դուրս եկել ու շարունակել վիրավորանքներ հասցնել բնակչուհուն՝ ասելով, որ եթե այդքանը իրենց քիչ էր, կարող են շարունակել։

Դրանից հետո Ճամբարակի բնակչուհի Օվսաննա Բարսեղյանը դիմել էր ոստիկանություն, քանի որ համայնքապետը հայհոյել ու վիրավորել էր հենց իր մորը ու երեխաներին։ Ոստիկանություն ներկայացված այդ հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի առաջին մասի հատկանիշներով (խուլիգանություն՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով)։ Այս արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով:

Մեր ձեռքի տակ հայտնված քրեական գործ հարուցելու մասին որոշումից պարզ է դառնում, որ համայնքապետ Վազգեն Ադամյանը և նրա եղբայրը իրենց բացատրություններով հերքել են կնոջն ու երեխաներին հայհոյելու փաստը։ Սակայն համայնքի մի քանի բնակիչներ ներկա են եղել միջադեպին։

Միջադեպից հետո Օվսաննա Բարսեղյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ համայնքի ղեկավարի հետ լարվածությունը առաջացել է այն բանից հետո, երբ ինքը սկսել է պայքարել համայնքապետի կողմից համայնքում ապօրինի շինարարության դեմ։

Մասնավորապես, Ճամբարակի քաղաքապետարանից մոտ 10 մետր հեռավորության վրա ապօրինի շինություն է կառուցվում համայնքապետի ու նրա կողմնակիցների կողմից։ Դեռ անցած տարի համայնքի բնակիչները մեզ հետ զրույցում ասել էին, որ այդ ապօրինի շինությունները կառուցում է համայնքապետ Վազգեն Ադամյանի կազմակերպությունը, և որպես շինանյութ օգտագործվում է «Սևան» ազգային պարկից հանված ավազը, ինչն անթույլատրելի է:

Օվսաննա Բարսեղյանի խոսքով՝ իրենք 2018 թվականի հոկտեմբերից պայքարում են համայնքապետի ընկերների կողմից ապօրինությունների դեմ։ Այդ շինությունների թույլտվությունները ապօրինի են։ «Մենք բազմաթիվ գրություններ ենք ուղղել համայնքապետին։ Նա ծիծաղելի պատասխաններ է տալիս, թե շինարարություն չի գնում, կասեցված է։ Մենք նորից գրում ենք իրեն, լուսանկարներ և տեսանյութ ենք ուղարկում, որ շինարարությունը շարունակվում է, ինքն էլ պատասխանում է, թե չեն նկատել, որ շինարարություն է։ Մինչդեռ այդ շինարարությունը քաղաքապետարանից 10 մետր հեռավորության վրա է»,- ասաց Բարսեղյանը՝ հավելելով, որ իրենք չեն պահանջում, որ կառուցված շինությունն ապամոնտաժվի, պարզապես այն պետք է դառնա համայնքային սեփականություն։

Նշենք, որ քրեական գործ կա հարուցված, որի շրջանակներում այս խնդիրները ևս ներառված են։ «Մենք պայքարում ենք ապօրինի շինարարության դեմ, բայց իրենք արդեն անցել են անձնական վիրավորանքների, ամենավերջին հայհոյանքն են տվել մորս ու երեխաներին, եղբորս երեխաներն էլ են ներկա եղել։ Հետո այդ ամենը շարունակել են համայնքի ղեկավարի մայրն ու եղբայրը։ Չեմ հասկանում՝ պետք է Գավառի պատմությունը կրկնվի՞, գան մեզ կոտորեն, նոր ամեն ինչ հանդարտվի՞։ Ես չգիտեմ, թե այս ամենը ոնց է վերջանալու։ Եվ այս ամենը նրա համար, որ մենք, ես պայքարում եմ ցանկացած տիպի ապօրինության դեմ։ Ստացվում է, որ արդար ապրող մարդը, իր համայնքի համար սրտացավ մարդը հայտնվում է հարվածի տակ։ Ես արդեն վախենում եմ։

Վախենում եմ ոչ թե ինձ համար, այլ եղբորս երեխաների համար»,- միջադեպից հետո ասել էր Բարսեղյանը։

«Առաջին լրատվական»-ը մի քանի հարց ուղղեց Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանին։

– Պարոն Ադամյան, ինչպե՞ս եք գնահատում Ձեր նկատմամբ հարուցված քրեական գործը խուլիգանության հոդվածով։

– Ի՞նչ քրեական գործ։

– Մայիսի 8-ի միջադեպի հետ կապված

– Ի՞նչ միջադեպ։

– Երբ սեռական բնույթի հայհոյանքներ էիք տվել ձեր համայնքի բնակչուհուն և նրա թոռներին։

– Նման բան չկա, քուր ջան:

– Ուզում եք ասել՝ քրեական գործ է՞լ չկա հարուցված։

– Տեղյակ չեմ՝ կա, թե չկա, բայց ես տեղյակ չեմ։ Բայց մի բան վստահ կարող եմ ասել, որ նման բան չի եղել։

– Եթե միջադեպ չի եղել, ինչպե՞ս է քրեական գործ հարուցվել։

– Քուր ջան, դա երևի թե ինձ չպետք է հարցնեք, այլ իրավապահ մարմիններին։ Ես տեղյակ չեմ, քանի որ նման բան չի եղել։ Հետևաբար չի էլ կարող քրեական գործ հարուցված լինել։

– Հենց այս պահին իմ ձեռքի տակ է քրեական գործ հարուցելու որոշումը։ Ինչպե՞ս եք հերքում, որ նման բան չկա։ Ըստ այդ որոշման՝ Դուք և Ձեր եղբայրը բացատրություններ եք տվել։

– Դուք առաջին մարդն եք, որից ես նման բան եմ լսում։

– Դուք միջադեպից հետո բացատրություն չե՞ք տվել ոստիկանությանը։

– Քուր ջան, նման բան չի եղել իրականում։ Մնացածն էլ իրավապահների խնդիրն է։

– Համայնքի բնակիչները ևս ներկա են եղել միջադեպին, ինչպե՞ս եք հերքում այդքան մարդու ներկայությամբ տեղի ունեցածը։

– Ես առաջին անգամ եմ ձեզանից նման բան լսում, որ նման միջադեպ է եղել։ Նման բան գոյություն չունի։ Քանի որ դա իմ հետ է կատարվել, հետևաբար ես ասում եմ, որ նման բան չի եղել, ես տեղյակ չեմ։ Մնացածն ասեկոսեներ են։

– Իսկ ինչպե՞ս է, որ Ձեզ հետ կատարվածի մասին տեղյակ չեք։

– Դե չի եղել, դրա համար տեղյակ չեմ, որ լիներ՝ տեղյակ կլինեի, քուր ջան։

– Լավ, եթե հերքում եք ամեն ինչ, ապա ինչպե՞ս եք գնահատում, որ ոչնչի հիման վրա Ձեր նկատմամբ խուլիգանության հոդվածով քրեական գործ է հարուցվել։

– Ես ձեզանից եմ լսում, որ քրեական գործ կա, քուր ջան։

– Ձեր համայնքի բնակչուհի Օվսաննա Բարսեղյանի հետ ի՞նչ կոնֆլիկտ ունեք։

– Ընդհանրապես ոչ մի։

– Օվսաննա Բարսեղյանը պնդում է, որ Ձեզ հետ հակասությունները սկսվել են համայնքում իրականացվող ապօրինի շինարարության դեմ իր պայքարից հետո։

– Եթե ստեղ ապօրինության դեմ պայքարող ինչ-որ մի մարդ ճանաչում եմ, ապա առաջինը ճանաչում եմ ինձ՝ թե ի պաշտոնե, թե որպես մարդ։ Նման բան չկա։ Օվսաննա Բարսեղյանը ոնց կարա ապօրինության դեմ պայքարի, ինքը իրա դեմ թող պայքարի։

– Ձեր համայնքի բնակչուհին պնդում է, որ Ճամբարակում շինարարություն իրականացնողները Ձեր ընկերներն են, իսկ շինարարությունը իրականացվում է Ձեր ընկերության միջոցով։

– Նման բան գոյություն չունի։

– Ձեր համայնքի բնակիչներն այլ բան են պնդում։

– Մեր բնակիչները բոլորն էլ իմ ընկերներն են, բոլորի հետ էլ լավ հարաբերությունների մեջ եմ։

– Այդ թվում՝ Օվսաննա Բարսեղյանի ու նրա ընտանիքի անդամների՞։

– Հա, նրանք էլ են մեր համայնքի բնակիչը, ինչ ա եղել որ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում