Մայիսի 18-ից Երևան քաղաքում հասարակական տրանսպորտը սկսել է աշխատել։ Պարետի որոշմամբ՝ սահմանվել են վարակի տարածումը կանխելու խստագույն կանոններ, որոնք չպահպանողները կենթարկվեն վարչական պատասխանատվության։ Հասարակական տրանսպորտ չի թույլատրվում նստել առանց դիմակ և ձեռնոց։ Վարորդները պարտավոր են հետևել այդ կանոններին։ Քաղաքի տարբեր հատվածներում, կանգառներում ծառայություն են իրականացնում ոստիկանները։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հասարակական տրանսպորտի վարորդներն ու ուղևորները նշեցին՝ դժվար է շոգ եղանակին ձեռնոցներով ու դիմակով երթևեկելը կամ վարելը, սակայն այլ տարբերակ չկա։ Վարորդներից մեկը դժգոհեց, որ ուղևորները առանց դիմակ ու ձեռնոց են բարձրանում տրանսպորտ, իսկ դրա հետևանքով տուգանվում են իրենք։ «Դիմակով նստում են, մեկ էլ տեսնում ես հանել են։ Ես պարտավոր չեմ բոլորին ասեմ դիմակ դրեք, ձեռնոց դրեք»,- դժգոհեց վարորդը։
Մանրամասները՝ «Առաջին լրատվական»-ի տեսանյութում