Իրանում մոտ 10 հազար բուժաշխատողի մոտ կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի առողջապահության փոխնախարար Քասեմ Ջան Բաբային:
Նրա խոսքերով, մի քանի բուժաշխատողներ մահացել են վարակից: Բաբային չի ճշտել, թե կոնկրետ քանի բուժաշխատող է մահացել:
Համաձայն Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալների, Իրանում կորոնավիրուս է հայտնաբերվել 126 949 մարդու մոտ, որոնցից 328 368-ը մահացել են: