Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետությունում համաճարակաբանական իրավիճակն աստիճանաբար բարելավվում է: Այս մասին հաղորդել է ԲեԼտա-ն:
Նրա խոսքերով, չնայած դրան, դեռեւս «ոչ մի դեպքում պետք չէ թուլանալ»:
«Պետք է հետեւենք մեր բժիշկներին: Նրանք հրաշք են, և Առողջապահության նախարարությունը լավ է կազմակերպում այս աշխատանքը, և ամենակարևորը՝ դուք ուսումնասիրում եք ամենօրյա փորձը»,-ասել է Լուկաշենկոն:
Նա ենթադրել է, որ Բելառուսը եւս 1 ամիս «ստիպված կլինի պայքարել»:
«Ճիշտ է, այն մակարդակը չի, մի քիչ թեթեւացել է, բայց պետք չէ թուլանալ»,- ավելացրել է Լուկաշենկոն: